
Տուրչինովը սպառնացել է արգելել Ուկրաինայի Կոմկուսի գործունեությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությանը կասկածել է անջատողականության մեջ և սպառնացել է արգելել նրա գործունեությունը:
Տուրչինովի խոսքերով՝ բավական շատ տեղեկություններ ու նյութեր են հավաքվել ահաբեկչական ու անջատողական գործունեությանը Կոմկուսի ներկայացուցիչների համամասնակցության մասին:
Տուրչինովը հավելել է, որ տվյալ հարցով դիմելու է Արդադարադատության նախարարությանը, որ նա ապացույցների դեպքում արգելի Ուկրաինայի Կոմկուսի գործունեությունը: Կոմունիստներն արդեն իսկ հերքել են այդ մեղադրանքները: