«Ասել, որ ինչ-որ ուղիղ կապ կա տեսասկավառակի որակի և մարդու տեսողության վատթարացման միջև` սխալ կլինի, բայց այն, որ վատ որակի ամեն տեսակ ապրանք կարող է բացասաբար ազդել առողջության վրա` դա հաստատ է: Լարվածությունը, հաճախակի թարթելու ցանկությունը, աչքերի կարմրությունը կարող են առաջացնել խնդիրներ, որոնք անդառնալի կլինեն մարդու համար»։
Ալոինը կիրառվում է որպես լուծողական, ցավամոքիչ և հակամանրէ միջոց։ Դեղամիջոցը 2002 թվականից արգելված է ԱՄՆ-ում։ Ժամանակակից արտադրողներն օգտագործում են միայն տերևի պտղամիսը, մշակված է հումքի տեխնիկական վերահսկման խիստ համակարգ։ Վերահսկվում է նաև պատրաստի արտադրանքի որակը։
Համայն աշխարհի եզդիների առաջնորդ Միր Թահսիմ Բեգը երեկ երեկոյան ժամանել է Հայաստան: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` սեպտեմբերի 29-ին նա օծելու է եզդիների սրբավայրը: Երեկ նրան ուղեկցում էր եզդիների հոգևոր խորհուրդն՝ իր 12 անդամներով: Հայաստանաբնակ եզդիները շքեղ ընդունելություն էին կազմակերպել՝ իրենց առաջնորդի այցը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով:
Մեր տեղեկություններով` իրականում Վ. Ղուկասյանը ցանկանում է ճանապարհ հարթել Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու համար և Հ. Աբրահամյանի հետ հանդիպման պատճառը հենց դա է եղել:
168.am-ի տեղեկություններով, այս պահին Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն` 2006-2007թթ. Հայաստան եկող տուրիստների 0.9 տոկոսը եկել է Հայաստան հենց առցանց ամրագրման (online booking)-ի միջոցով: Առցանց ամրագրման միջոցով Հայաստան եկողների մեջ առաջատարի դիրքերում էին Մեծ Բրիտանիան և Իտալիան:
ոբերտ Քոչարյանը դեռ չմարսած Հոկտեմբերի 27-ը, դեռ չմարսած Մարտի 1-ի սպանությունները` դարձավ ընդդիմադիր ընտրազանգվածի 20 տոկոսի տերը: Ես սա եմ համարում ամենասարսափելին: Իսկ դա տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ շարժումը հետևողականորեն չէր պարտադրում իշխանությանը` կատարել իր խոստումը և բացահայտել Մարտի 1-ը: Բոլորս էլ տեսնում էինք, որ 2011թ. ապրիլից սկսած Մարտի 1-ի թեման մի տեսակ սառեցվել էր, և դրանով զբաղվում էին միայն զոհերի հարազատները:
Վիրավորված Տ. Սարգսյանը մտածել է, որ, եթե իրեն նվաստացնելու հաշվին Սերժ Սարգսյանը սեփական PR-ն է արել, կարելի է Ս. Սարգսյանի հեղինակության հաշվին էլ փորձել սեփական քարոզչությունն անել: Ահա թե ինչու է իրականում տեղի ունեցել երեկվա խորհրդակցությունը` խաղատների գործունեության թեմայով, որը հաստատ Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը չէ, այդ ոլորտն առանձնապես մեծ բյուջետային եկամուտներ չի ապահովում:
Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ի վերջո, անգամ ամենաընդդիմադիր ուժերն ինտեգրվեցին իշխանական համակարգին` վերցնելով կեղծված ընտրությունների արդյունքում իրենց բաժին հանված մանդատները: Ու նրանց գործունեությունն այսօր Ազգային ժողովում ծառայում է ոչ այնքան քաղաքացիների, որքան իշխանությունների շահերի սպասարկմանը: Քանի որ իշխանությունն անում է այն, ինչն անելու էր նաև ընդդիմադիրների բացակայության պայմաններում:
«Forbes»-ի կազմած աղյուսակում ընդգրկվել են նաև հայազգի երկու ներկայացուցիչներ: Աղյուսակի 35-րդ հորիզոնականը զբաղեցրել է 32-ամյա հումորիստ Միխայիլ Գալուստյանը: Վերջինիս եկամուտը տարվա ընթացքում կազմել է $2,7 մլն: Հայտնիների աղյուսակի 41-րդ հորիզոնականը զբաղեցրել է մեր հայրենակից, 38-ամյա հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը: Նրա եկամուտը կազմել է $2,8 մլն:
«Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում` Ահարոն Ադիբեկյանը հնարավորություն ունեցավ նման խայտառակ թվեր հրապարակելու: Եթե «քաղաքագիտական վերլուծության» միջոցով ԲՀԿ-ին չտրվեր ընդդիմադիր երևալու հնարավորություն, ապա Ահարոն Ադիբեկյանը հնարավորություն չէր ունենա Ծառուկյանին ներկայացնել 40 տոկոս քվե ունեցող, այն էլ` ընդդիմադիր թեկնածու»:
Մարզում գրանցված կրակոցների կապակցության հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն), կատարվում է նախաքննություն եւ կատարվում են օպերատիվ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին «Ա1+»-ին ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը՝ ի դեմս ուսանողական գիտական ընկերության։
Բրազիլիայի դատարանը YouTube պորտալին 10 օր ժամանակ է տվել` կայքից հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը հեռացնելու համար:
ՀՀ ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդարանում 2011 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացումից հետո ինքնատիրապետումը կորցրել է և Henaran.am-ի թղթակցի ձեռքից ուղղակի խլել է ձայնագրիչը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, 168.am-ի հետ զրույցում խոսելով Իրանի նկատմամբ պատերազմ սկսելու հնարավորության մասին, նշեց, որ Իրանի հետ կապված՝ ավելի շուտ գործ ունենք պատերազմական հռետորաբանության, քան բուն պատերազմի վտանգի առկայության հետ, և Մերձավոր Արևելքի որևէ պետության, այդ թվում՝ նաև Իսրայելին, այդ պատերազմը ձեռնտու չէ:
Որքան էլ զարմանալի է, վերջին օրերին այդքան աղմուկ հանած «ատկատների» թեմայի շրջանակներում կարծես մարզպետների անուններ չհնչեցին: Այն դեպքում, երբ «ատկատի մեքենան» նույն արդյունավետությամբ տարիներ շարունակ գործում է նաև մարզերում: Պատճառը, թերևս, նույնն է. մարզպետները իրենց հիմնական` ընտրական առաքելությունը բավարար չափով կատարել ու դրա համար «ատչյոտ» արդեն տվել են` ստանալով մինչև հաջորդ ընտրություններ «ատկատով» զբաղվելու ինդուլգենցիաներ:
Քիչ առաջ ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը: Չնայած խորհրդի որոշ անդամների սպասումներին, որ նիստի ժամանակ կարող է քննարկվել առաջիկա հանրահավաքի անցկացման հարցը և կարող են որոշվել կոնկրետ ժամկետներ, նիստի օրակարգում նման հարց դարձյալ չի ընդգրկվել:
«Երբ մտավորականն առաջին բարդությունից հեռանում է, նրան պետք էլ չէ հետ կանչել: Սակայն կան մարդիկ, իսկապես մտավորականներ, ովքեր ցավից կամ ստիպված այլ պատճառներից հեռացել են: Նրանք ամեն օր, օտարի հողում՝ կարոտով լի, ստեղծագործում են հայրենիքի մասին, հայրենիքի համար: Ցավոք, հեռացած մարդկանցից շատ քչերն են այդպիսին…»:
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի եզրափակիչ գալա համերգին հաղթող ճանաչվեց Պետրոս Պետրոսյանը: Ծրագրից հետո ամբողջ համացանցը բուռն քննարկում էր, ըստ հանդիսատեսի, «անարդար» ընտրությունը:
Մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը նախորդ գումարման ԱԺ-ում «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը նորմալ է վերաբերում:
«Ես զարմացած եմ, որ ինքն այդ կարծիքն է արտահայտում, նա ակտիվ մասնակցություն է ունեցել փասատահավաք խմբի աշխատակիցներին, իրեն պետք է հարցնել, թե ինչու է հիմա դեմ»,- ասել է Գ. Ջհանգիրյանը:
«Բայց չբացահայտել, ինչպես 10 սպանությունները, այնպես էլ մի քանի մարդու հասցված մարմնական վնասվածքների դեպքերը, անհնարին է»,- ասել է Ջհանգիրյանը` հավելելով, թե ըստ այդ ժամանակ տրվող տեղեկությունների՝ տուժված քաղաքացիների թիվն ավելի շատ էր, քան զինծառայողների:
ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հարց ուղղեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, թե ինչո՞վ կբացատրեք այն փաստը, որ հանրապետության 1450 դպրոցների 1150-ի տնօրենները ՀՀԿ-ականներ են և ինչո՞ւ են դպրոցները կուսակցականացված:
Հիվանդների թվի նվազում է կանխատեսվում թոքերի, կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղի դեպքում: Գիտնականները կանխատեսում են, որ ամենամեծ նվազումը կնկատվի ձվարանների քաղցկեղի թվի մեջ՝ 43%:
Փոստանջյանը երևի մտածում է, որ ՀՀ-ից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները դեմ կքվեարկեն իշխանությանը, և այդ դեպքում ընդդիմությունն ընտրությունների ժամանակ հաջողության ավելի մեծ հնարավորություն կունենա: Իհարկե, սա շատ միամիտ մոտեցում է, քանի որ դեսպանատներում կամ հյուպատոսարաններում էլեկտրոնային եղանակով կազմակերպվող քվեարկությունը շատ ավելի հեշտ է կեղծել:
Առավելապես տղամարդկանցից բաղկացած նույն իշխանական համակարգում վերջին տարիներին խիստ կանացիական բամբասկոտությունը դարձել է սովորական նորմ. գրեթե բոլոր պաշտոնյաները իրենց աշխատասենյակներում առավոտից երեկո տարբեր հանդիպումների ժամանակ դժգոհում են ստեղծված իրավիճակից, իրենց ոլորտներում ինչ-որ բան փոխելու անկարողությունից` մատնացույց անելով պատին կախված` Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը: Շատերի մոտ արդեն զարգացել է ժեստիկուլյացիայի այն ձևը, որով առանց ձայն հանելու, աչքերի ու դիմագծերի, ու հատկապես բթամատի համապատասխան շարժումով նայում են լուսանկարին: Այս «թատրոնի» իմաստը հետևյալն է` իրենք ցանկանում են «երկրի համար» ամեն ինչ անել, բայց «շեֆը չի թողնում»:
Լեռնային Ղարաբաղը հաղթել է իրեն պարտադրված պատերազմում և ազատագրել է այդ տարածքները, առաջին հերթին՝ որպես անվտանգության գոտի: Դա խնդրի ռազմավարական, քաղաքական կողմն է, որը վիճարկման ենթակա չէ: Սակայն ադրբեջանցիների նման անհեթեթ հաշվարկների ֆոնին տեղին է զուգահեռներ անցկացնելը` հակառակ տեսանկյունից: Արդյոք հայկական կողմը դրամական արտահայտությամբ շահե՞լ է այնքան, որքան ադրբեջանցիները գնահատում են իրենց «վնասները»:
Տիկին Գայանեի փոխանցմամբ՝ դստերը տարել են Թուրքիա՝ խոստանալով, որ երեխայի է խնամելու, սակայն Տրապիզոն քաղաքում ստիպել են չորս ամիս շարունակ զբաղվել մարմնավաճառությամբ՝ նախապես նրանից խլելով բոլոր փաստաթղթերը.
Աղվան Հովսեփյանի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը կայքի թղթակցի հետ զրույցում հայտել է, որ դատախազի հնարավոր միջնորդության մասին նման տեղեկատվության ինքը չի տիրապետում: