ԱՄՆ-ը չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունների արդյունքները. Պետդեպարտամենտ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ըմտադիր չէ ճանաչել Աբխազիայի նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին.
«ԱՄՆ-ը չի ճանաչում օգոստոսի 24-ի այսպես կոչված նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, և չի ընդունելու դրա արդյունքները»: Փսակին ընդգծել է, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերում ԱՄՆ-ի դիրքորոշումը մնում է նույնը, ԱՄՆ-ը նրանց չի ճանաչում որպես անկախ երկներ:
Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում կատարել 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագրի բոլոր կետերը և հետ վերցնել հանրապետությունների ճանաչման մասին որոշումը: