 
                        Վրաստանը վիզային ռեժիմ է սահմանում 24 երկրների քաղաքացիների համար
 
                                    Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը 24 երկրների համար չեղյալ է հայտարարել ոչ վիզային ռեժիմը, իսկ 94 երկրների քաղաքացիների համար նախկինի նման գործելու է ոչ վիզային ռեժիմ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Գեորգի Տաբատաձեն:
Նրա խոսքերով՝ այսօր հաստատվել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիների համար գործելու է ոչ վիզային ռեժիմ: Այդպիսի երկրների թիվը կազմել է 94: Սրանից առաջ այդ ցուցանիշը կազմում էր 118 երկիր:
94 երկների թվում, որոնք քաղաքացիները նախկինի նման կօգտվեն ոչ վիզային ռեժիմից, կան ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ երկրներ, ինչպես նաև հարևան երկրներ, որտեղից մեծ թվով զբոսաշրջիկներ են ժամանում Վրաստան: Վրաստանի ԱԳՆ-ը խոստացել է այդ երկրների ցանկը հրապարակել այսօր: 
Իսկ այն երկրների քաղաքացիները, որոնք համար գործելու է վիզային ռեժիմ, կարող են երկրում մնալ 90 օր՝ նախկին 360 օրվա փոխարեն: Օրենքն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        