Բաժիններ՝

Լեհաստանը ցանկանում է փոփոխել իր օրենսդրությունը՝ կապված «հիբրիդային պատերազմի» սպառնալիքի հետ

Լեհական РАР լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի Սեյմը պլանավորել է վաղվա նիստում դիտարկել այն օրինագիծը, որն օրենսդիր բազա կպատրաստի երկրում, եթե նրա դեմ վարեն «հիբրիդային պատերազմ»: Համապատասխան օրինագիծն ընդգրկվել է Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստում:

Օրինագիծն առաջ է քաշել Լեհաստանի նախագահը, ով Սահմանադրության համաձայն, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Նախագւծն առնչվում է մի շարք օրենքների փոփոխմանը, որոնց թվում է նաև ընդհանուր զինապարտության մասին օրենքը:

Նախատեսվում է այդ օրենքները համապատասխանեցնել ժամանակակից պայմաններում բանակի ղեկավարման նոր կառուցվածքին: Դա նախատեսված է «հիբրիդային պատերազմների» համար, երբ խոսքը չի գնում ագրեսորի կողմից պետության տարածք ուղիղ ձևով զորք մտցնելու մասին, ինչին որ ականատես ենք լինում ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ:

Փորձագետները ներկայումս Ուկրաինայի դեմ մղվող պատերազմն անվանում են «հիբրիդային պատերազմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031