
ՆԱՏՕ-ն չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չի ճանաչում կիրակի անջատողական Աբխազիայում անցկացված արտահերթ «նախագահական ընտրությունները»: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.
«Այդ ընտրությունները չեն աջակցում Վրաստանում իրավիճակի խաղաղ ու երկարաժամկետ կարգավորմանը: ՆԱՏՕ-ի դաշնակիցները Վրաստանի Աբխազիա ու Հարավային Օսիա շրջանները չեն ճանաչում որպես անկախ պետություններ:
Դաշինքն իր լիակատար աջակցությունն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգային մակարդակով ճանաչված նրա սահմաններում»: