Թուրքիան հերթական անգամ երկարաձգել է մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների մրցույթի ժամկետը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարության Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը հերթական անգամ երկարաձգել է մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) շուրջ հայտարարված մրցույթի ժամկետը:
Այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը և այդ ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են թուրքական կողմին ներկայացնել իրենց առաջարկները:
Թուրքական կողմը տվյալ մրցույթի արդյունքները հրապարակել էր 2013 թվականի սեպտեմբերի 26-ին, որոնց համաձայն հաղթող էր դարձել չինական Cpmiec ընկերությունը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել ԱՄՆ-ի և ընդհանրապես ՆԱՏՕ-ի մոտ: Դրանից հետո տվյալ մրցույթի վերջնաժամկետը քանիցս երկարաձգվել է: Վերջին անգամ սրանից առաջ այդ ժամկետը երկարաձգվել էր մինչև օգոստոսի 30-ը: