Ուկրաինական ճգնաժամը բացասաբար է ազդում է Գերմանիայի տնտեսության վրա. Մերկել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն ազդում է Գերմանիայի տնտեսության վրա:
Մերկելի խոսքերով՝ Գերմանիայի տնտեսությունն այս տարվա երկրորդ եռամսյակին տուժել է 0.2 տոկոսով. «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ու Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը մնում է շատ անորոշ: Սակայն մենք շահագրգռված ենք նրանում, որ մեր միջազգային հարաբերություններում վերստին լինի կառուցողականություն»:
Մերկելը հույս է հակյտնել, որ Գերմանիայի տնտեսական աճի տարեկան տեմպը կլինի շարունակական: Գերմանիայի կառավարությունը կանխատեսում է, որ այս տարի երկրի տնտեսությունը կաճի 1.8 տոկոսով: