Ռումինիայում վերստին բարձրացրել են Մոլդովայի հետ միավորման հարցը
Romania TV-ի փոխանցմամբ՝ Ռումինայի վարչապետ Վիկտոր Պոնտան հայտարարել է, որ անհրաժեշտ է բարձրացնել Մոլդովայի հետ միավորման հարցը, սակայն դա անհրաժեշտ է անել այդ հանրապետության եվրաինտեգրումից հետո:
Ռումինիայի վարչապետը վաղը մեկնելու է Մոլդովա և մասնակցելու է «Ունգեն-Յասսի» մոլդովա-ռումինական գազատարի բացման միջոցառմանը: Նա հայտարարել է, որ առաջիկայում Ռումինիայի ռազմավարական նպատակը ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության գործընթացի արագացումն է:
Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ-ին Մոլդովայի անդամակցությունից հետո պետք է Պրուտ գետի երկու ափերին իրականացնել ազգային միասնության առաջադրանքը, իսկ մինչ այդ անհարաժեշտ է արագացնել ԵՄ-ին Մոլդովայի ինտեգրումը:
Սրանից առաջ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել էր, որ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ռումինիայի համար առաջնահերթ է համարվում Մոլդովայի Հանրապետության հետ միավորվելը: