Բաժիններ՝

Պեկինը զգուշացրել է Սեուլին՝ կապված ամերիկյան ՀՀՊ նորագույն համակարգ տեղակայելու փորձի հետ

Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսին անցկացված Հարավային Կորեայի ու Չինաստանի առաջնորդների ժամանակ Պեկինն ընդգծել է Կորեական թերակզու հարավում ամերիկյան նորագույն ՀՀՊ համակարգերի տեղակայման հանդեպ զգուշավորություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կեն Խիի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ հարավկորեական կողմը պետք է զգուշավորություն դրսևորի ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգի տեղակայման հարցում:

Հարավային Կորեայի ղեկավարի պատասխան արձագանքը դեռ հայտնի չէ: ԱՄՆ-ն այս տարի հետազոտել է Հարավային Կորեայի տարածքը՝  THAAD (Theater High Altitude Area Defense) ցամաքային բազավորման, շարժական հակահրթիռային համալիրների մարտկոցի տեղակայման համար հարմար վայր գտնելու նպատակով:

Վաշինգտոնի կողմից Կորեական թերակղզու հարավում նոր հակահրթիռային համակարգ տեղակայելու փորձերից, Չինաստանից բացի, անհանգստացած է նաև Ռուսաստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031