Այսօր Մինսկում սպասվում է Պուտինի ու Պորոշենկոյի հանդիպումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մաքսային միության ղեկավարներն այսօր Մինսկում հանդիպելու են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշոնկեյի ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
Օրակարգում է գտնվում Մաքսային միության երկրների, Ուկրաինայի ու ԵՄ-ի հարաբերությունների ներդաշնակությունը: Սակայն գլխավոր իրադարձություն կարող է դառնալ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հանդիպումը:
Դեռ հայտնի չէ, արդյոք տեղի կունենա՞ նրանց տետ-ա-տետ հանդիպումը, թե՞ ոչ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ չի բացառել նման հնարավորությունը՝ հայտարարելով, որ պլանավորված են մի շարք երկկողմ հանդիպումներ: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հնարավոր էր համարել Պուտինի ու Պորոշենկոյի երկկողմ հանդիպումը: