Կառավարության ողջ կազմի հրաժարականի մասին խոսք լինել չի կարող. Բյուլենթ Արընչ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխավարչապետ ու կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիայի նոր կառավարությունը ձևավորվելու է մինչև սեպտեմբերի 1-ը: Արընչն ընդգծել է, որ ողջ կազմով կառավարության հրաժարականի մասին խոսք լինել չի կարող.
«Մինչև սեպտեմբերի 1-ը մեր նոր վարչապետի հետ կձևավորենք նոր կառավարություն: Մենք մտել ենք վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության կազմի մեջ և նրա հեռանալով սկզբունքորեն պետք է հեռանանք նաև մենք: Դա ճիշտ կլինի նաև քաղաքական էթիկայի պլանում:
Կգա նոր վարչապետ, ով կներկայացնի նոր կառավարությունը: Նա բնականաբար կընտրի այն կազմը, որի հետ կցանկանա աշխատել: Նրան այդպիսի հնարավորություն ընձեռելու համար մենք պետք է արտահայտենք մեր տեսակետը: Ես արել եմ այն, ինչը պետք է անեի: Բոլոր որոշումները կընդունի նոր վարչապետը»: