Բաժիններ՝

ԱՄՆ-ին անհանգստացրել են Ուկրաինա երկրորդ ավտոշարասյունն ուղարկելու Ռուսաստանի պլանները

RBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկարաինա երկրորդ անգամ հումանիտար օգնության շարասյուն ուղարկելու մտադրությունը հերթական սադրիչ քայլն է: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց անհանգստացրել են երկրորդ ավտոշարասյունն ուղարկելու ռուսական պլանները:

Փսակին ընդգծել է, որ առանց ուկրաինական կողմի ակնհայտ թույլտվության, ամեն մի նոր առաքելությունը կլինի հերթական սադրիչ քայլը, որը միայն կհանգեցնի իրավիճակի սրմանը: Նա հիշեցրել է, որ Պուտինը հայտարարել է, թե ցանկանում է լուծել խնդիրը, սակայն ռուսական կողմի խոսքն ու գործը չի համընկնում իրար:

Անդրադառնալով Ռուսաստանից առաջին ավտոշարասյան ուղարկմանը՝ Փսակին հայտարարել է, որ իրենց հայտնի չէ, թե Ռուսաստանն ինչ է ուղարկել Ուկրաինա, դա ում է բաժին ընկել, և Ռուսաստանն ինչ է դուրս բերել Ուկրաինայից. «Մենք գիտենք, որ Ռուսաստանն ավելի քան 200 բեռնատարից բաղկացած ավտոշարասյուն է ուղարկել առանց Ուկրաինայի կառավարության թույլտվության:

Մենք նաև գիտենք, որ Ռուսաստանը նախկինի նման հակամարտության գոտի է ուղարկում զենք, հանդերձանք, կոնտինգենտ ու նյութեր: Հայտնի է նաև, որ բեռնատարների ոչ բոլոր վարորդներն են լքել Ուկրաինան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս