Աբխազիայի նորընտիր նախագահը հերքել է ՌԴ-ի կազմ հանրապետության մտնելու մասին լուրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբան հերքել է շրջանառության մեջ դրված այն լուրերը, թե հանրապետությունը, իբրև թե, պատրաստվում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ.

«Ես զգուշացնում եմ բոլոր նրանց ովքեր ակնկալում են ինչ-ինչ գործողություններ, որոնց մասին շատ է խոսվում, որ Աբխազիան գրեթե պատրաստ է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Դա կեղծիք է»: Խաջիբայի խոսքերով՝ Ռուսաստանը նպաստելու է Աբխազիայի ինքնիշխանության կայացմանը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի անկախությունը և քաղաքական արենայում շարունակելու է իր այդ քաղաքականության իրագործումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031