Արևմտյան երկրները Եգիպտոսին ու ԱՄԷ-ին կոչ են արել չմիջամտել Լիբիայում տիրող իրավիճակին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արևմտյան մի շարք երկրներ համատեղ հայտարարություն են տարածել, որում Եգիպտոսին ու ԱՄԷ-ին զգուշացրել են չմիջամտել Լիբիայում տիրող իրավիճակին, քանի որ դա միայն կխորացնի երկրում առկա պառակտումը և կդանդաղեցնի երկրի ընթացքը դեպի ժողովրդավարություն:
Փաստաթղթի վրա իրենց ստորագրությունը դրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները:
Հայտարարությունն արվել է Տրիպոլիում զինված իսլամական խմբավորումներին մի շարք ավիահարվածներ հասցնելու կապակցությամբ, որն ամերիկյան իշխանությունների հայտարարության համաձայն, առանց Վաշինգտոնի արտոնության իրականացրել են Եգիպտոսն ու ԱՄԷ-ն:
Միևնույն ժամանակ Կահիրեն արդեն հերքել է Լիբիայում ռազմական գործողություն իրականացնելու մեղադրանքը: ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Լիբիայում տիրող ներկայիս քաոսը հանդիսանում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների կողմից ներլիբիական հակամարտությանն անպատասխանատու ձևով միջամտելուն՝ Մուամմար Քադաֆիի վարչակարգը տապալելու համար: