Բաժիններ՝

Ջեյմս Ֆոուլիի ղեկավարը հերքել է այն պնդումը, թե լրագրողին մահապատժի են ենթարկել դեռ մեկ տարի առաջ

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի հանգուցյալ լրագրող Ջեյմս Ֆոուլիի ղեկավարը հերքել է այն հայտարարությունը, թե լրագրողին մահապատժի են ենթարկել դեռ մեկ տարի առաջ: Global Post-ը ներկայացնող Ֆիլ Բալբոնին հայտարարել է, որ նման ենթադրությունները չեն համապատասխանում իրականությանը:

Սրանից առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մամլո քարտուղար Բուտայն Շաաբանը հայտարարել էր, որ Ֆոուլիին սպանել են մեկ տարի առաջ, և որ ՄԱԿ-ն իրազեկված է եղել այդ մասին: Բալբոնին, սակայն, այդ մասին պնդումները որակել է որպես կատարյալ կեղծիք, որը հակասում է շատ լուրջ ու անհերքելի ապացույցներին:

Նա ընդգծել է, որ կան պատանդների բազմաթիվ վկայությունները, որոնք ոչ վաղ անցյալում Ֆոուոլիի հետ պահվել են նույն շինությունում: Եվ այնուամենայնիվ, չի բացառվում, որ լրագրողին սպանած լինեն ոչ թե օգոստոսի 13-ին, այլ՝ ավելի շուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս