Պորոշենկոն ցրել է խորհրդարանը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վաղաժամ կասեցրել է Գերագույն ռադայի լիազորությունները և խորհրդարանական նոր ընտրությունները նշանակել է 2014 թվականի հոկտեմբերի 25-ին: Այս մասին Պորոշենկոն գրել է Facebook-ի իր էջում:
Պորոշենկոն նշել է, որ տվյալ որոշումը կայացնելիս առաջնորդվել է հասարակական կարծիքով, քանի որ քաղաքացիների 80 տոկոսն աջակցում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Նա կարծում է, որ դա կօգնի մաքրել իշխանությունը.
«Ընտրությունները լյուստրացիայի լավագույն եղանակն է: Եվ մաքրում սկսելը պետք է ձեռնարկել օրենսդիր բարձրագույն մարմնից: Գերագույն ռադայի ներկայիս կազմը մեկուկես տարի հանդիսացել է Յանուկովիչի հիմքը:
Եվ հենց այս պատգամավորների մեծ մասն է ընդունել բռնապետական օրենքները, որոնք խլեցին «Երկնային հարյուրյակի» կյանքը: Դրա համար անհրաժեշտ է պատասխանատվություն, և՛ քրեական, և՛ քաղաքական»: