Քեթրին Էշթոնն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բրյուսելում կհանդիպեն սեպտեմբերի 1-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առաջիկա հանդիպումը Բրյուսելում տեղի կունենա սեպտեմբերի 1-ին: Այս մասին հայտարարել է Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Նրա խոսքերով՝ այդ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի հարցը: Հանդիպման գլխավոր նպատակը բանակցությունների շարունակման մեխանիզմների քննարկումներն են՝ հասնելու համար իրանաան միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը:

Պլանավորված է դա անել մինչև նոյեմբերի 24-ը, այդ փաստաթուղթը կերաշխավորի Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը: Դրա դիմաց կվերացվեն Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները: Ենթադրվում է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Նյու Յորքում, սեպտեմբերի 16-ին մեկնարկող ՄԱԿ ԳԱ-ի շեմին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031