Ներկայիս Հայաստանի քաղաքականությունը սահմանափակվում է երեք նախագահներով` առաջին, նախորդ և ներկայիս: Մենք չունենք քաղաքական բավարար քննարկումներ:
Հայտնի «Փուչիկների գործով» ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան:
Սպանվածը Երևանի բնակիչ, 1963թ. ծնված Սամվել Շարբաթյանն է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՊՃՀ-ի տարեկան այս գիտաժողովը նորագույն տեխնոլոգիաների ներկայացման և գիտական արդյունքների ամփոփման տեսանկյունից կարևոր իրադարձություն է ոչ միայն ճարտարագիտական կրթության կյանքում, այլև հանրապետության գիտական ամբողջ համայնքում:
Աբովյան քաղաքում գործարար Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, կատարվում է ապացույցների ուսումնասիրություն:
Հայաստանի 9 մարզերի քաղաքային բոլոր համայնքների հանրակրթական դպրոցները արդեն Dasaran.am կրթական ծրագրի ցանցում են:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սատարելու է թիվ 35 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Արման Սահակյանին:
«Տեխզննումը մեզանում կրում է ձևական բնույթ: Մենք դիմեցինք ՀՀ վարչապետին` առաջարկելով Հայաստանում անհատ քաղաքացիների ավտոմեքենաների տեխզննումն ընդհանրապես վերացնել, քանի որ սեփականատերն ինքն է պատասխանատու ավտոմեքենայի սարքին վիճակի համար»:
Էքստրիմը ցրտի միջով անցնելն է, քրտնելն է, շոգելը, ուժեղ ցավերն են, պարտություններն են, ոտքերը ցրտահարելն է: Էքստրիմն ուրիշ աշխարհ է: Պետք է այս ամենի միջով անցնեք, որ կարողանաք հասկանալ:
Առաջին մագնիսը Սեդան ձեռք է բերել Ստամբուլից: Այն իրենից ներկայացնում է կավե մի խորանարդ, որի վրա կակաչներ են նկարված: Տարբեր երկրներ խորհրդանշող պատկերազարդ մագնիսներ է հավաքում նաև «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը:
ԲՀԿ-ն կարողացել է խորհրդարանական կառավարման կարգին անցում կատարելու հարցի շուրջ համախմբել գրեթե բոլոր քաղաքական ուժերին` այդ հարցը դարձնելով քաղաքական դաշտի համընդհանուր պահանջ: Իրավիճակի նրբությունն այն է, որ այս պարագայում որքան շատ են ՀՀԿ-ականները դեմ արտահայտվում այդ նախաձեռնությանը, այնքան դա ավելի նպաստավոր են դարձնում Սերժ Սարգսյանի համար:
Փիրսինգը Հայաստանում դեռևս շարունակում է խորթ երևույթ մնալ: Պատճառը կարծրատիպերն են: Բայց այս ամենի հետ մեկտեղ, կան մարդիկ, ովքեր կոտրելով կարծրատիպերը, մարմնի տարբեր մասերում մի քանի զարդեր են կրում: Վահագն Մամյանն, արդեն 6-7 տարի է, զբաղվում է փիրսինգով: Այս տարիների ընթացքում նրա և՛ հաճախորդների քանակն է շատացել, և՛ մարդիկ են սկսել մի փոքր ավելի շատ […]
Երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը խաղալիքների կոլեկցիոներ է: Նա հավաքում է փափուկ և «կախարդական»` «ձայն հանող, խոսող, գույները փոխող, թռվռացող, գլուխ տանող» խաղալիքներ:
Երիտասարդները պրոֆեսիոնալ ամբիցիաներ չունեն, իսկ դա շատ վատ է: Յուրաքանչյուր մասնագետ պետք է ունենա պրոֆեսիոնալ ամբիցիա` դառնալ ամենալավը:
Աշխարհում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր անսովոր իրերի հավաքածուներ ունեն: Նույնիսկ միջազգային մամուլում կազմվել էր արտասովոր հավաքածուների թոփ-տասնյակը:
Armenian Extreme Club-ն արդեն որերորդ անգամ կազմակերպում է Strikeball կոչվող խաղը: Մեզ հետ զրույցում ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանը պատմեց, որ Strikeball-ը պատերազմական իրավիճակին բնույթով ամենամոտ խաղն է. «Խաղի ժամանակ ծանր զենք ես օգտագործում, որն իր արտաքին տեսքով ոչնչով չի տարբերվում պատերազմի ժամանակ օգտագործվող իրական զենքերից: Ի տարբերություն պատերազմի ժամանակ օգտագործվող զենքերի, այս զենքերը կրակում են […]
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին ու Գագիկ Ծառուկյանին չեն հրավիրել ոչ թե նրանց ընկերակցությունից խուսափելու պատճառով, այլ՝ որովհետև Քոչարյանի ու Սարգսյանի գծած սցենարում նշված գործիչները համարվում են ոչ թե որոշում կայացնողներ, այլ դրանք իրագործողներ: Իսկ կատարողների հետ, ինչպես հայտնի է, չեն խորհրդակցում: Նրանց հանձնարարում են:
Երեկ` նոյեմբերի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում շտապօգնության 1-03 բժշկական բրիգադը ահազանգել է Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Ջրաշատի փողոցի թիվ 90 տանը երիտասարդ տղայի դի կա:
Նալբանդյանն այնտեղ հանդիպումներ է ունենալու վերոնշյալ երկրների ղեկավարության հետ:
«Ես չեմ կարծում, որ մենք այսօր պետք է ձեզ հետ միասին խոսենք մեր ռեկտորների, կամ դասախոսների քաղաքական կողմնորոշումների մասին: Սա բացարձակ ինձ չի հետաքրքրում որպես կրթության նախարար»:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, շարունակվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ղոլամի Ակահ Ռուդփիշիի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, քննվում է գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հայցն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի:
Տղամարդիկ սովոր են չարտահայտել իրենց էմոցիաները, չարտասվել ստերեոտիպերի պատճառով, սակայն լացն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որն օգնում է նվազեցնել ցավի զգացողությունն ու դուրս գալ սթրեսից:
Գիտնականները նշում են, որ հիպերտոնիան մարդկանց ուղեղի վրա ազդեցություն թողնում է սկսած 30-40 տարեկան հասակից, ինչը հետագայում տկարամտության պատճառ կարող է դառնալ:
Այն փողոցը, որտեղ գտնվող հյուրանոցում կանգ է առել Ջենիֆեր Լոպեսը, դարձել է զբոսաշրջային ակտիվ վայր:
Նյու-Յորքում օրեր առաջ Christie’s աճուրդի տան՝ հետպատերազմյան և ժամանակակից արվեստի գործորի վաճառքից ստացված ընդհանուր կազմել է 412, 253, 100 միլիոն դոլար:
«Այո, հենց մեկ Տիգրան Առաքելյանի համար, եթե պետք է, մենք կխառնենք ողջ երկիրը»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:
Միևնույն աճուրդի օրը նկարչից վեց աշխատանքներ են վաճառվել՝ ավելի քան 81 միլիոն դոլար արժողության:
«Մեկին բռնել են, նա Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության աշխատակից է՝ Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնապահը, իսկ մյուսը դեռ չգիտենք, փնտրում են»,- ասել է Հայկազ Խաչիկյանը:
Երկրորդ «սերիան» կսկսվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ։ Այսինքն՝ որոշ ժամանակ կարելի է հանգիստ շունչ քաշել ու ամփոփել հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթն ու դրա շուրջ բարձրացած աղմուկը։