Բաժիններ՝

Ալբանիան ստացել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը Լյուքսեմբուրգում իր նիստում որոշել է Ալբանիային հատկացնել ԵՄ-ի անդամ թեկնածու երկրի կարգավիճակ: Այս մասին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ալբանիային դիտորդ երկրի կարգավիճակ հատկացնելը հավանության էր արժանացել Եվրահանձնաժողովի կողմից: Ալբանիան ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել 2009 թվականի ապրիլի վերջին:

2009 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ-ի հետ Ալբանիայի կայունացման ու ասոցացման համաձայնագիրը, ինչը հանդիսանում է ընկերակցությանը անդամակցելու ճանապարհին ընկած առաջին քայլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30