Հունիսի 27-ին մենք հանգիստ կստորագրենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը. Զուրաբ Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հեռախոսազրույցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման խնդրին.

«Հունիսի 27-ին մենք խաղաղ և հանգիստ կստորագրենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ռուսաստանը տվյալ փուլում չի խոչընդոտում դրան»: Աբաշիձեն հավելել է, որ հուլիսի առաջին կեսին Պրահայում պլանավորված է իր և Կարասինի հանդիպումը, որին օրեր առաջ նախորդելու է առևտրային ու տնտեսական հարաբերությունների հարցերով երկու երկրների փորձագետների խորհրդակցությունները:

Աբաշիձեի խոսքերով՝ փորձագետները վերլուծության կենթարկեն վերջին մեկուկես տարում՝ Ռուսաստանի հետ երկխոսության սկսվելուց հետո, ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև կդիտարկվեն հետագա հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս