
Իսրայելն Ասադի ուժերին մեղադրել է Գոլանի բարձունքները հրետակոծելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը սահմանի հրետակոծման պատասխանատվությունը դրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ բարյացակամ տրամադրված ուժերի վրա, ինչի հետևանքով զոհվել էր իսրայելցի մեկ դեռահաս:
Իսրայելի պաշտպանության բանակը նռնականետերի կրակոցներին պատասխանել էր տանկային հրանոթների ու ավիացիայի հարվածներով, որոնց թիրախում են եղել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերը:
Լիբերմանը հայտարարել է, որ իրենք վերլուծության են ենթարկել հետախուզական բոլոր տվյալները և պարզ է դարձել, որ կրակը բացել են Ասադի ուժերը, ինչի համար էլ հենց նրանք պետք է վճարեն դրա համար: