ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանը խոստանում է պայքարել կոռուպցիայի ու պայմանավորված խաղերի դեմ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում երեկ ունեցած իր ելույթում պատմել է Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության առաջնահերթությունների մասին:

Մամեդյարովը դրանց թվում հիշատակել է կոռուպցիայի դեմ պայքարը, սպորտում պայմանավորված խաղերի դեմ պայքարը: Մամեդյարովը կարևորել է մարզական մրցաշարերում պայմանավորված խաղերի դեմ կոնվենցիայի ընդունումը: Նա հիշեցրել է, որ այդ կոնվենցիան ընդունվել է Բաքվում՝ ԵԱՀԿ Մշտական կոմիտեի նիստում, և այժմ ժամանակն է, որ այն ընդունի Նախարարների կոմիտեն:

Մամեդյարովը տվյալ կոնվենցիայի շուտափույթ ընդունումն Ադրբեջանի համար կարևորել է նրանով, որ 2015 թվականին Բաքվում անցկացվելու են Եվրոպական խաղերը: Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի վեցամսյա նախագահությունը մեկնարկել է 2014 թվականի մայիսի 14-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30