Բաժիններ՝

Ճապոնիան դիվանագիտական ներկայացուցչություն է բացում Էրբիլում՝ կապված Իրաքում իրավիճակի սրման հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դիվանագիտական ներկայացուցչություն բացել իրաքյան Էրբիլ քաղաքում: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան:

Նա մանրամասնել է, որ իրենք տվյալ քայլին գնացել են Իրաքում բռնությունների շարունակ էսկալացման ֆոնին Ճապոնիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Իրաքյան Քրդստանի կենտրոնում բացված ժամանակավոր գրասենյակը կատարելու է ճապոնական դեսպանատան գործառույթներ: Միևնույն ժամանակ դեռ պլանավորված չէ տարհանել Բաղդադում Ճապոնիայի դեսպանատան անձնակազմին:

Կիսիդայի խոսքերով՝ Իրաքի տարբեր շրջաններում բնակվող Ճապոնիայի քաղաքացիները ժամանակավորապես բնակեցվել են Էրբիլում: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Իրաքում աշխատող ճապոնական ընկերությունները հետ են կանչում իրենց աշխատակիցներին՝ կապված այդ երկրում իրավիճակի վատթարացման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30