Բաժիններ՝

Թուրքիայի իշխող կուսակցությունը նախագահի իր թեկնածուի անունը կհրապարակի հուլիսի 1-ին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ՝ հուլիսի 1-ին:

ԱԶԿ-ում առկա աղբյուրները հայտնում են, որ կուսակցության թեկնածուի անունը հրապարակելու է ԱԶԿ-ի նախագահ և երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Հուլիսի 1-ին կանցկացվի ԱԶԿ-ի ժողովը, ինչի արդյունքներով էլ կհայտարարվի նախագահի թեկնածուի անունը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով ի դեպ ունի վերընտրման իրավունք, հայտարարել էր, որ իր նախագահական լիազորությունների սպառվելուց (օգոստոսի 28) հետո մտադիր է հեռանալ քաղաքականությունից:

Գյուլն ընդգծել էր, որ զբաղեցրել է երկրի համար կարևոր բոլոր պաշտոնները (արտգործնախարար, վարչապետ, նախագահ), ինչի համար մեծապես հպարտ է: 2012 թվականի աշնանը ԱԶԿ-ի մեծ կոնգրեսում վերստին կուսակցության նախագահ ընտրեցին Էրդողանին, ընդ որում՝ համագումարին մասնակից 1489 պատվիրակից, 1424-ն էր մասնակցել քվեարկությանը, որից 1421-ն իր քվեն տվել էր Էրդողանին, մնացյալ երեք քվեն անվավեր էր ճանաչվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս