
Իրանն Ադրբեջանին առաջարկում է գազային համագործակցության նոր պլան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է գազ գնել Ադրբեջանից, ինչպես նաև դիտարկում է իր գազը հանրապետության ստորգետնյա գազապաստարաններում պահելու հնարավորությունը:
Իրանի արդյունաբերության, հանքավայրերի ու առևտրի փոխնախարար Մուջթաբ Խոսրովթաջը նախորդ շաբաթվա վերջին հայտարարեց, որ տվյալ հարցը Բաքվում քննարկել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ:
Բացի այդ, Իրանն էներգետիկ ոլորտում համագործակցության շրջանակներում դիտարկում է SOCAR-ի հետ համատեղ ձեռնարկությունների հարցը՝ աշխատելու համար այնպիսի երկրներում, ինչպիսին որ Ռուսաստանն է: Խոսրովթաջի խոսքերով՝ Իրանի համար առաջնահերթը նավթաքիմիայի ոլորտում համագործակցությունն է:
SOCAR-ն ու Իրանի ազգային գազային արտահանաման ընկերությունը (NIGEC) դեռ մի քանի տարի առաջ ստորագրել են գազի մատակարարման մասին կարճաժամկետ պայմանագիր: Իրանը նաև պատրաստ է եղել տևական հենքով Ադրբեջանից տարեկան գնել մի քանի միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն այդ բանակցությունները ձախողվել են:
Ներկա դրությամբ ադրբեջանականա գազն Իրան է մատակարարվում՝ Նախիջևանին գազով ապահովելու համար: Օրական մատակարարման ծավալը կազմում է 1 միլիոն խորանարդ մետրից քիչ ավելի: Խոսրովթաջն ընդգծել է, իրենք մտադիր են ուղղումներ մտցնել տվյալ հարցում: