Բաժիններ՝

Իրաքում բենզինի դեֆիցիտ է՝ կապված խոշորագույն նավթավերամշակման գործարանի կորստի հետ

BBC News-ի փոխանցմամբ՝ սուննի զինյալները հայտարարել են Բաղդադից հյուսիս ընկած Բայջի քաղաքում գտնվող Իրաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանը վերջնականապես գրավելու մասին: Գործարանը պաշտպանող կառավարական զորքերը վայր են դրել զենքը և բանակցություններից հետո մարտադաշտը լքել են առանց զենքի:

«Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալները 10 օր գրոհել են գործարանը, սակայն այն պաշտպանող կառավարական զորքերի ստորաբաժանումներին հաջողվել է երեք անգամ հետ մղել հարձակումը: Նավթավերամշակման գործարանի տարածքում մարտերը հանգեցրել են երկրում բենզինի դեֆիցիտի գրանցմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30