Ադրբեջանցի իրավապաշտպանները ԵԽԽՎ-ին ներկայացրել են քաղբանտարկյալների ցուցակը՝ 82 մարդ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանի շրջանակներում Եվրոպայի Խորհրդի կառույցներին, ինչպես նաև միջազգային հանրության ներկայացուցիչներին ներկայացրել են Ադրբեջանում քաղբանտարկյալների միասնական ցուցակը:

Այն պատրաստվել է ԵԽԽՎ-ի թիվ 1900 բանաձևի (ընդունված 2012 թվականի հոկտեմբերի 3-ին) չափանիշների հիման վրա, որը հստակեցնում է քաղբանտարկյալ հասկացությունը: Ցուցակը հրապարակվել է քաղբանտարկյալների խնդրի վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար:

Ցուցակը պատրաստվել է 11 հասարակական կազմակերպության կողմից, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով և մասնավորապես քաղբանտարկյալների իրավունքներով: Քաղբանտարկյալների ցուցակում ընդգրկվել է 82 մարդ: Ցուցակի հեղինակների կարծիքով՝ նրանցից 30-ը ենթակա են անհապաղ ազատ արձակման, իսկ մնացյալ 52-ի գործերը պետք է վերանայվեն:

Տեսանյութեր

Լրահոս