Իրանցի վետերանները մտադիր են դատի տալ ԱՄՆ-ին

Iran.ru-ի փոխանցմամբ՝ Իրանում մշակվել է այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքների օտար խախտողների իրավական հետապնդման մեխանիզմ: Դրա արդյունքնում իրանական վետերանային կազմակերպությունը մտադիր է դատի տալ ԱՄՆ-ին, որին մեղավոր է համարում 1980-1988 թվականներին Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ 70.000 իրանցի զինծառայողի թունավորելու մեջ:

Վետերանների իրավունքները պաշտպանելուց բացի, ամերիկացիների դատական հետապնդումը պետք է հանդիսանա Իրանի նկատմամբ ամերիկյան դատարանների որոշումների պատասխանը: Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Իրաքն ակտիվորեն կիրառել է քիմիական զենք, որը Սադդամ Հուսեյնի վարչակարգին տրամադրել են ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ:

Տեսանյութեր

Լրահոս