
Վրաստանում թմրանյութ ներկրելու փորձի համար ձերբակալվել են Հայաստանի, ՌԴ-ի ու Թուրքիայի քաղաքացիներ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի տարբեր մաքսային անցակետերում ձերբակալվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիներ, որոնք փորձել են երկրի տարածք մտցնել թմրանյութեր:
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը: Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են հունիսի 22-ին, «Վալե» անցակետում, իսկ Ռուսաստանի քաղաքացուն՝ հունիսի 20-ին, «Կազբեգի» անցակետում:
Հունիսի 15-ին էլ «Սադախլո» անցակետում երկիր մուտք գործելիս Հայաստանի քաղաքացու մոտ հայտնաբերվել և առգրավվել է 6.16 գրամ մարիխուանա: Բոլոր ձերբակալվածներին հանձնել են Վրաստանի իրավապահ մարմիններին: