Լուկաշենկոն հանձնարարել է ստեղծել C-300-ին չզիջող զենիթա-հրթիռային համալիր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է երկրում ստեղծել զենիթա-հրթիռային համալիր (ԶՀՀ), որը չի զիջի ռուսական C-300-ին: Վերջինս ունակ է խոցել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա ընկած թիրախները:
Լուկաշենկոն այցելել է Մինսկի մարզում գտնվող Բորիսովի պաշտպանական ոլորտի ձեռնարկություն և հայտարարել. «Պետք է ստեղծել սեփական համալիր, որը չպետք է C-300-ից վատը լինի: Դրա համար էլ մտածեք, թե ինչպիսի հրթիռ պետք է ունենա այն: Գլխավորն այն է, որ այն լինի արդյունավետ և խոցի յուրաքանչյուր թիրախ»:
Գործարանում Լուկաշենկոյին զեկուցել են, որ լիովին յուրացվել է C-300 ԶՀՀ-ների կապիտալ վերանորոգումը, ինչպես նաև ներկայացվել է C-125 ԶՀՀ-ի խորապես արդիականացված տարբերակը: