«Քանի դեռ և՛ ՀԱԿ-ը, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես չեն հայտարարել իրենց թեկնածուի առաջադրման մասին, այդ ամենը կարող է դառնալ որոշակի վերլուծությունների հիմք, բայց, համենայն դեպս, չեմ կարծում, որ չափազանց լուրջ է»:
«Հատուկ չեմ ուսումնասիրել, թե ո՞վ ինչքան ճորտ ունի, հողակտոր ունի, բայց, որ նրանց, այո՛, կարելի է դասել ֆեոդալների շարքը` միանշանակ է»:
Մեր տեղեկություններով` խորհրդարանական երեք խմբակցություններ` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, որոշել են, որ եթե ՀՀԿ-ն անվստահություն հայտնի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանին, ինչպես պահանջում են «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները, ապա իրենք դեմ են քվեարկելու այդ հարցին:
Հայաստանում թերսնվում է բնակչության 13%-ը կամ յուրաքանչյուր 8-րդը։ Մոտավոր հաշվարկներով, թերսնված մարդկանց թիվը Հայաստանում մոտենում է 400 հազարի։
Լևոն Բաղդասարյանը մի քանի տարի առաջ հայտնի երգիչներից մեկի համար (որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում.- Ա.Գ.) ավտոմատ համակարգ էր մշակել, որը կենդանի կատարման ժամանակ վերլուծում էր երգչի ձայնը, և երբ զգալի շեղում էր նկատվում` անմիջապես միանում էր ձայնագրությունը։ 168.am-ի հետ զրույցում Լևոն Բաղդասարյանը պատմում էր, որ համակարգի մշակումից հետո որոշում է նույն համակարգով ստուգել հայ երգիչների ձայներն ու կատարումները։ Նա ստուգում է Ֆլորա Մարտիրոսյանի, Նունե Եսայանի, Թաթայի և այլ երգիչների ձայները:
«Պատերազմող երկրի նախագահը պետք է պատրաստ լինի այդ մեծ պատասխանատվությունը վերցնելու»:
«Նման բան չկա, դա հերքվել է: Տանից է եղել, ինչ-որ թունավորում է եղել: Հենց նոր խոսում էի ծնողի հետ, ասաց, որ հերքվել է, նման բան չկա՝ աղիքային ինչ-որ հիվանդություն, ինչ-որ ինֆեկցիա»:
Գեր մարդիկ, համեմատած նիհարների, շատ ավելի քիչ են դեպրեսիաներ ունենում:
Ամեն գիշեր, քնելուց առաջ պետք է որևէ փափկացնող քսուկով, կրեմով խնամել ձեռքերը, իսկ տանից դուրս գալիս՝ անպայման պետք է ձեռնոցներ կրել:
Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում 2011-ին գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվածության 2,5 միլիոն նոր դեպք:
Վերջին տարիներին Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում սկսել են բացվել արագացված դասընթացներ առաջարկող ուսումնական բազմաթիվ կենտրոններ, որոնք ուսանողներին, շատ սեղմ ժամկետներում, սովորեցնում են զանազան մասնագիտական առարկաներ, արհեստներ:
Անցյալ շաբաթ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի հետ մի ծիծաղաշարժ դեպք պատահեց Լոս Անջելեսի Միջազգային հարաբերությունների խորհրդում տեսաձայնային միջոցառման ընթացքում:
Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և ահա շուրջ 24 տարի վագոն-տնակներում ու կիսափլված շենքերում մի կերպ պատսպարված բազմաթիվ ընտանիքներ տարաբնույթ պատճառաբանություններով բնակարաններ չեն ստանալու: Մեր հանդիպումների ժամանակ անօթևան ընտանիքներից երբեմն լսում ենք բնակարանային իրավունքից զրկվելու եւ բնակարան չստանալու այնպիսի պատմություններ, որոնք անգամ մեզ ոչ միայն անտրամաբանական, այլ նաև անհավատալի են թվում: Եվ որ ամենացավալին է, ՀՀ […]
«ԲՀԿ-ակաները հայտնվելու էին հիմար վիճակում՝ խոսելու էին այն մասին, թե ինչու են մոտ մեկ տարի առաջ այդ նույն պաթոսով, սակայն ՀՀԿ-ական ընտրախախտների հետ և ընդդիմության մեկուսացմամբ, ընդունել նման Ընտրական օրենսգիրք»
Արսեն Համբարձումյանի խոսքով, ՀՅԴ-ի և «Ազատ դեմոկրատների» միջև ընդհանրությունները քաղաքական հարցերի հետ կապված շատ են եղել, ուստի երկու կողմերն էլ նշել են, որ քաղաքական կայացած կոնսուլտացիան լավ հիմք է՝ հետագա համագործակցության համար:
Նախախորհրդարանի գործունեության հանրային իրազեկումն իրականացվելու է Համակարգողի, Համակարգողի տեղակալի և Քարտուղարության միջոցով:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի, սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը միջնորդություն է ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով վերսկսել գործով նախաքննությունը:
«Իշխանությունը նպաստում է երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամեն ինչ անում, որ երկրում արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացվեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ որոշումն «իր մեջ արդեն կայացրել է»:
Նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին կամովին ներկայացել է Արտակ Վերանյանը, ներկայացրել օդամղիչ ատրճանակ և հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին:
Իտալական «Vogue»-ի և «MUUSEi» օնլայն խանութի նախաձեռնած մրցույթի առաջին փուլը երեկ ավարտվեց: Մրցույթին մասնակցում էր նաև հայազգի դիզայներ Վահան Խաչատրյանը:
Նոյեմբերի 21-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Ջիպ «Ֆորդ էքսպլոեր» մակնիշի՝ 19 ԼՕ 627 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կիլոմետրի հատվածում՝ Վայք քաղաքից դեպի Ջերմուկ քաղաք գնացող խաչմերուկում, վթարի է ենթարկվել և մոտ 20 մետր գլորվել դեպի դաշտը, որից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Այսօր մահացել է հայտնի «Նվագախմբի տղաները» ֆիլմի դերասան Ռոբերտ Մկրտչյանը՝ հայտնի Ճուտոն:
Սա նաև օպտիմալ ժամանակահատված է՝ կուսակցական ընկերների և քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները և առաջարկները լսելու համար:
Առաջիկայում կորոշվի, թե ով կներկայացնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններին և ինչ ձևաչափով կուսակցությունը կմասնակցի այդ ընտրություններին:
Ստացված աջակցության շրջանակներում փոքրիկի համար կազմակերպվելու է նաև հոգեբանի և լոգոպեդի ծառայությունների տրամադրում:
«Եթե մի քիչ խելք ունենային, մի քիչ դիվանագիտական մոտեցում ունենային, ապա բաց պետք է թողնեին՝ ով կուզեր գալ, ով կուզեր՝ չգալ: Արդյունքում քվեարկությամբ կարող էին ոչնչացնել ցանկացած առաջարկ»:
«Վ. Օսկանյանը սկսում է և պարտվում: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո՝ չընդգրկվելով կառավարության կազմում, նախկին արտգործնախարարը նոր խաղ սկսեց, որի հեռահար նպատակը ՀՀ նախագահի աթոռն էր»
Քիչ առաջ ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարներին Վարդան Օսկանյանն ասաց, թե հնարավոր է մինչև նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումը քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով: Այդ պահին ցուցարարները սկսեցին գոռալ՝ «Լևոն, նախագահ, Լևոն նախագահ»: Ցուցարարների այդ վանկարկումները լսելուն պես Վարդան Օսկանյանն անմիջապես հեռացավ այդտեղից, իսկ Նաիրա Զոհրաբյանը սկսեց բացականչել՝ «Միասնական թեկնածու Գագիկ Ծառուկյան»: Սակայն նրա ձայնը խեղդվեց ամբոխի մեջ:
«Ես դատավոր չեմ, ես իմ կարծիքն եմ ասում: Էթիկայի կանոնները խախտելուց առաջ մեր հարգարժան գործընկերներին հարց եմ ուղղում՝ 53 հոգի պիտի ներկայանային, ինչու են 44-ը»: