Դրանք պետք է բացվեն Մեշհեդ, Գիլան և Մազանդարան նահանգներում:
Խանութի թալանման ժամանակ նրանք չեն կրակել և միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Մեզ անհրաժեշտ է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ բազում հարցեր անհնար կլինի լուծել առանց Մոսկվայի մասնակցության:
Այդ հանդիպումը նախորդել է փետրվարի 27-ին Կահիրեում կայանալիք ՀԱՄԱՍ-ի ու ՖԱԹՀ-ի միջև բանակցություններին:
Նշվում է, որ այս տարի դա արդեն նմանատիպ չորրորդ միջադեպն է:
Այլ ուժեր էլ կան, ես տեղյակ չեմ, թե այդ ուժերը որչափ են աջակցում այս գործընթացին:
Մոսկվան նպաստելու է այնպիսի պայմանների ստեղծմանը, որ երկխոսությունը սկսվի շուտափույթ՝ առանց նախապայմանների:
Հրադադարը կնքվել է Թուրքիայի սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա ընկած Ռաս-էլ-Այն քաղաքում:
Իրանցի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ այդ գազատարով Սիրիան օրական կստանա 20-25 միլիոն խորանարդ մետր իրանական գազ:
Վրաստանի կառավարությունը երեկ խորհրդարանին է ներկայացրել «Օկուպացված տարածքների մասին» օրենքում մեղմացնող ուղղումներ կատարելու օրինագիծը:
«Խաղաղության երթը» կոչված է նպաստելու քրդական հարցի լուծմանը և մեկնարկել է 3 օր առաջ՝ Չորում այցելությամբ:
Եղել են մի շարք լուրջ խախտումներ, որոնք, ակնհայտ է, որ պետք է հետաքննվեն:
Գերիշխող երկրների կրախից հետո աշխարհում կիշխեն ասիական երկրները:
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունն ընտրությունների արդյունքում խորհրդարանում ստացել էր 64 մանդատ:
Այդ կապակցությամբ Ախալայայի կին Աննա Նադարեիշվիլին դիմել է ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին:
Ադրբեջանում գազի արտադրությունը շարունակում է համառորեն ընկնել:
Դանիլկոյի խոսքերով՝ քվեարկության ժամանակ գրանցված ոչ մեծ քանակությամբ տեխնիկական թերությունները չեն կարող կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Դժվար չէ կանխատեսել, որ Սարգսյանի նախագահության նոր ժամանակաշրջանում Հայաստանն էլ ավելի սերտորեն է համագործակցելու Ռուսաստանի հետ, ինչը հատկապես վերաբերում է անվտանգության ոլորտին:
ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրանցից 443-ն ավագ սպաներ են, 409-ը՝ կրտսեր սպաներ, 1976-ը՝ կապրալներ ու սերժանտներ, իսկ 495-ը՝ քաղաքացիական անձինք:
Քերին հանդիպելու է նաև իր թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հետ և բարձրացնելու է ոչ վաղ անցյալում Անկարայում ԱՄՆ դեսպանատան դեմ իրականացված հարձակման հարցը:
Ոչ թե Րաֆֆին հաղթել և Սերժը` պարտվել, այլ հայ ժողովուրդը ազգ է դարձել և պետություն։ Եվ հենց Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել, որ Հայաստանը արժանի է դե յուրե նախագահության։ Ես այլևս հորդորով հանդես չեմ գա։ Պարզապես ասում եմ` ով խեղում է հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու ձայնը` պատասխան է տալու:
2012 թվականին Ռուսաստանում ծնվել է 1.896.000 մարդ և մահացել է 1.898.000 մարդ:
Այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության տնօրեն Համիդ Ֆազելին:
Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար:
Չակ Նորիսը երրորդ նախընտրելի թեկնածուն է՝ Սերժ Սարգսյանից և Րաֆֆի Հովհաննիսյանից հետո` 3.35 տոկոսով։
Ահմադինեժադը սպառնացել է տապալել հերթական նախագահական ընտրությունները, եթե իր առաջադրած թեկնածու Էսֆանդիար Ռահիմ Մաշեիին թույլ չտան մասնակցել այդ ընտրություններին:
Ոչ վաղ անցյալում Թուրքիան և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը պայմանավորվել են տարեկան առնվազն 10 միլիարդ խորանարդ մետր գազի ներկրման շուրջ, ինչը պետք է իրականացվի այդ նպատակով կառուցված գազատարով:
Ցրտահարություններից մահացածների մեծ մասը (50 մարդ) բաժին է ընկել Չելյաբինսկի մարզին: