Բաժիններ՝

«Հարավային հոսք» գազատարն այնուամենայնիվ կառուցվելու է. Միլլեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմ» հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը բաժնետերերի տարեկան հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հարավային հոսք» գազատարը համապատասխանում է մասնակից բոլոր երկրների շահերին և անպայմանորեն կառուցվելու է:

Միլլերը հավելել է, որ ներկա դրությամբ իրենք և իրենց գործընկերներն անում են ամեն ինչ՝ շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար.

«2015 թվականի վերջին «Հարավային հոսք» գազատարով կանցնի առաջին գազը: Սև ծովում խողովակաշարի խորջրյա հատվածի կառուցումը կմեկնարկի այս տարվա աշնանը: «Հարավային հոսք» գազատարի անցկացմամբ ծովային խողովակաշարերը կապահովեն մեր արտահանման մատակարարումների 2/3-ը»:

«Հարավային հոսք» գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 63 միլիարդ խորանարդ մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս