Այժմ նրանք ամսական ստանալու են 6300 լարի:
Պարոն վարչապետն իր հայտարարության մեջ ընդգծել էր, որ Թուրքիայում է գտնվում շուրջ 100.000 հայ ներգաղթյալ:
Դրանով առաքվելու է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում ստացվելիք գազը:
Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կարող է իրագործել իր մեծ ժողովրդավարական ու տնտեսական պոտենցիալը:
Որպես տուգանքի սահմանման պատճառ է նշվում Google-ի կողմից Street View ծառայությանն առնչվող աշխատանքների ժամանակ օգտատերերի տվյալներն ապօրինի ճանապարհով հավաքելը:
Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը բավականաչափ զարգացած չեն և ուղղված են առաջին հերթին այդ երկրների հեղինակության բարձրացմանը և տարածաշրջանային ազդեցության ուժեղացմանը:
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը երեկ Սենատի հետախուզական հանձնաժողովին է ներկայացրել ԱՄՆ անվտանգության սպառնալիքների մասին զեկույցը:
Այս մասին երեկ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Վերջին մեկ ամսում սա FEMEN-ի երկրորդ ակցիան էր Վատիկանում:
Մինչ վերջերս Անկարան պաշտոնապես փախստական է համարել միայն նրանց, ովքեր գրանցվել են այդ ճամբարներում:
Բիձինա Իվանիշվիլին կտրուկ նամակ է պատրաստում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համար:
Ֆադավիի խոսքերով՝ ստորագրված համագործակցությունը սկիզբ կդնի երկու երկրների միջև Պարսից ծոցում էլ ավելի սերտ համագործակցությանը:
168.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանից, ով, ի դեպ, ըստ վերոնշյալ հաղորդագրության՝ նույնպես ընդգրկված է Րաֆֆի Հովհաննիսյանի «ստվերային կառավարության» կազմում՝ որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար:
Կից տեղեկատվությունը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում և արդեն իսկ հանձնարարական է ուղղվել համապատասխան պատասխանատու անձանց՝ տեղեկություններ հավաքել և պարզել ցուցակում ներառված որոշ (հասարակության և քաղաքական շրջանակների համար դեռևս անհայտ) ապագա նախարարների ինքնությունը, նախկին գործունեությունը, կապերը և այլն:
Մոտ 10 օր առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղեկություն տարածեց, որ Սան Ֆերնանդոյում խարդախության համար ձերբակալվել են մի խումբ հայեր, որոնք գողանալով տարբեր անձանց անձնական տվյալները և հարկերի վերադարձի կեղծ հայտարարագրեր լրացնելով՝ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությունից (IRS – Internal revenue service) ստացել են շուրջ 10 միլիոն դոլար։
Մենք ունենք մեծ, հեռանկարային, լավ ներդրումային համատեղ ծրագրեր: Հույս ունեմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք այս ամբողջի մասին խոսել: Պակաս ակտիվորեն չեն զարգանում մեր կապերը քաղաքական ոլորտում:
Նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումները աստիճանաբար տեղափոխվում են իրավական հարթություն: Փետրվարի 18-ին պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանում և հանրապետության մարզերում և քաղաքներում շարունակում է բողոքի հանրահավաքներն՝ ընդդեմ ընտրությունների արդյունքների և ընտրակեղծիքների:
Այժմ եկել է ժամանակը՝ առերեսվելու այդ խայտառակության հետ:
Մասնավորապես, Քիմ Քարդաշյանի էջը մտնող այցելուն տեսանում էր արտասվող Քիմին, իսկ Բեյոնսեի էջում՝ սգավոր Բարաք Օբամային, որի երկրպագուն է հանդիսանում երգչուհին:
Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Մարդու իրավունքների ազգային խորհուրդը:
«Մենք դեռևս չենք կարող խոսել բաց հանքի մասին, որովհետև մենք ինքներս չգիտենք` կլինի՞ բաց հանք, թե՞ ոչ, և հիմնականում տարվում են հետախուզական աշխատանքներ»,- ասում է ընկերության՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն
Այս մասին հայտարարել է Իրանի հակաօդային պաշտպանության «Հաթամ ալ-Անբիա» ռազմաբազայի հրամանատար, բրիգադի գեներալ Ֆարզադ Իսմաիլին:
Առաջիկա օրերին Կասպից ծովում ջուրը կիջեցվի «Ջամարան 2» էսկադրոնային ականակիրը:
Դատական հայց ներկայացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, ինչ երեկ երեկոյան մի խումբ իրանցի չինովնիկներ ու կինոքննադատներ Թեհրանի կինոթատրոններից մեկու դիտել են այդ ֆիլմի փակ ցուցադրությունը:
Ես այս խնդիրը հետաքննում են արդեն իսկ երեք ամիս:
«Ես զարմանում եմ, որ Ձեր հնչեցրած հարցը դարձել է մի շարք լրատվամիջոցների աշխատանքային գործունեության հիմնաքար: Կարծում եմ` ներքաղաքական կյանքի այսօրվա օրակարգում բազմաթիվ կարևոր խնդիրներ կան, որոնց կարելի է բևեռել ԶԼՄ-ների ուշադրությունը»,- ասաց Ի. Տոնոյանը
Այս մասին այսօր հայտարարել է Հասարակական առողջության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Անցած շաբաթ Հայաստանում էր ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Կենտրոնական վարչության անդամ, գանձապահ Վազգեն Կալթախչյանի ընկերակցությամբ: Նա նախ` հանդիպեց վարչապետ Տիգրան Սարգսյանի, ապա և` նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Ազգային ինքնություն և արվեստ» թեմայի շուրջ Հակոբ Հակոբյանի հետ այս հարցազրույցն արվել էր 2011թ. աշնանը և մինչ օրս չէր տպագրվել:
NDI-ն Ադրբեջանում իր գործունեությունը սկսել է 1995 թվականին՝ տվյալ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի հրավերով: