Բաժիններ՝

ՀՖՖ Արտոնագրման բաժինը հայտարարում է մարզչական Ա արտոնագրի թարմացման գործընթացի սկիզբը

Այն անձինք, որոնց արտոնագիրը ուժի մեջ է մինչև 2014թ., ցանկության դեպքում կարող են դիմել ՀՖՖ արտոնագրման բաժին՝ արտոնագրի գործողության ժամկետը երկարացնելու նպատակով:

 ՀՖՖ Մարզչական կրթության կանոնակարգի 43-րդ հոդվածով նախատեսված են հետևեյալ գործընթացները:

1 Դասընթացին դիմելու ընթացակարգը

ա. ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի թարմացման դասընթացին մասնակցելու համար դիմորդը Արտոնագրման բաժին է ներկայացնում՝

– թարմացման ենթակա արտոնագրի բնօրինակը

– անձնագիրը

– 3×4 չափի մեկ լուսանկար

բ. Մարզիչն ազատվում է թարմացման քննություններից և նրա արտոնագրի վավերականությունը մեխանիկորեն երկարացվում է հետևյալ դեպքերից որևէ մեկի առկայության պարագայում.

– նա ՀՀ ազգային հավաքականներից մեկի մարզչական շտաբի անդամ է

– ներկայացնում է աշխատանքային պայմանագրի պատճենը, բնութագիր և տեղեկանք ակումբից, որը կհավաստի դիմորդի` այդ ակումբի 15 և ավելի տարիքային խմբերի թիմերից մեկում առնվազն 1 տարվա մարզչական աշխատանքի փորձը թարմացման կուրսին դիմելու ժամանակ:

– ներկայացնում է UEFA Study Group սեմինարին մասնակցության հավաստագիր կամ ՀՖՖ, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից «մարզչական կրթություն» թեմայով անցկացվող այլ միջոցառումներին մասնակցության հավաստագիր

գ. ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի վավերականության երկարացման դասընթացը մյուս դիմորդների համար ունի հետևյալ ընթացակարգը

– Բանավոր քննություն

– Գործնական պարապմունք (թեման որոշում է հրահանգիչը):

 

2.Քննությունների գնահատման կարգը

Ընդհանուր միավորների քանակը 60 միավոր է՝ յուրաքանչյուր քննության համար 30-ական միավոր: Նվազագույնը 45 միավոր հավաքած մարզչի արտոնագիրը թարմացվում է:

3. Դասընթացի մասնակցության վճարը

Մարզչական Ա արտոնագրի թարմացման վարձը 10.000 ՀՀ դրամ է, որի վճարման անդորրագիրը մարզիչը ներկայացնում է դիմում-հայտը լրացնելիս:

 

4.Արտոնագիր ստանալու կարգը

Արտոնագրի թարմացման դասընթացի հաջող քննաշրջան անցած մարզիչները ստանում են իրենց արտոնագրերը ՀՖՖ Արտոնագրման Բաժնի կողմից կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ, անցկացման ժամկետների մասին այդ բաժինը տեղեկացնում է արարողությունից առնվազն 3 օր առաջ:

5. Կրկնակի մասնակցությունը դասընթացին

Այն մարզիչները, ովքեր քննությունների արդյունքում չեն հավաքում բավարար քանակի միավորներ, զրկվում են մարզչական Ա արտոնագրերից: Հետագայում արտոնագրվելու համար նրանք պարտավոր են մասնակցել ՀՖՖ կողմից կազմակերպվող մարզչական Ա արտոնագրի հիմնական դասընթացին ողջ ծավալով և ըստ սահմանված ընթացակարգի:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 10-ն է: Դիմում չներկայացրած մարզիչների արտոնագիրը 2014թ. դեկտեմբերի 20-ից սկսած կհամարվի ուժը կորցրած, ինչի դեպքում նոր արտոնագիր ստանալու համար մարզիչը պարտավոր է կրկին մասնակցել ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացին:

 

  Անուն Ազգանուն Ծյան
աթիվ
Արտ.N Տիպ    Ակումբ   Ծննդավայր    
  Արկադի Անդրիասյան 11/08/1947 000025 Ա     Ադրբեջան    
  Վահան Շմավոնյան 14/02/1970 000034 Ա     Հայաստան    
  Արմեն Ղազարյան 03/01/1972 000024 Ա Գանձասար ՖԱ   Հայաստան    
  Բաբկեն Մելիքյան 03/04/1960 000019 Ա          
  Ռոման Սիմոնյան 16/11/1971 000020 Ա Բանանց ՖԱ        
  Լևոն Ստեփանյան 22/04/1971 000021 Ա          
  Արթուր Մկրտչյան 09/08/1973 000022 Ա Փյունիկ ՖԱ   Հայաստան    
  Անդրանիկ Զանազանյան 23/11/1974 000023 Ա Բանանց ՖԱ        
  Կարեն Բարսեղյան 15/03/1975 000026 Ա          
  Հակոբ Մկրյան 28/08/1972 000027 Ա Միկա ՖԱ        
  Ֆելիքս Խոջոյան 22/12/1974 000033 Ա Շիրակ ՖԱ   Հայաստան    
  Արմեն Հարությունյան 25/10/1975 000032 Ա Փյունիկ ՖԱ   Հայաստան    
  Էդուարդ Մարկարով 20/06/1946 000031 Ա     Ադրբեջան    
  Սամվել Սարգսյան 23/06/1967 000030 Ա     Հայաստան    
  Արսեն Մարգարյան 22/06/1975 000029 Ա     Հայաստան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս