
ԱՄՆ-ը հրաժարվել է փակել Արևմտյան Աֆրիկայի սահմանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի` ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդական Լիզա Մոնակոն հայտարարել է, որ Արևմտյան Աֆրիկայի սահմանի փակումը կարող է խանգարել Էբոլա համաճարակի դեմ պայքարին:
ԱՄՆ-ում արդեն իսկ գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման երկու դեպքում: Իսկ Աֆրիկայում Էբոլա տենդով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 7470 մարդ, որոնցից 3431-ը մահացել են: Այս տվյալները երեկ հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Էբոլա տենդը բռնկվել է այս տարվա գարնանը Գվինեայում, իսկ ավելի ուշ տարածվել է հարևան Սիեռա Լեոնեում, Լիբերիայում, ինչպես նաև Նիգերիայում: Օգոստոսի վերջին վիրուսը հասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն ու Սենեգալ: