Բաժիններ՝

Հայաստանի արդյունաբերության ոլորտում աշխատում է 83.9 հազար մարդ

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «ՀՀ արդյունաբերությունը, 2014 » զեկույցից, հանրապետության արդյունաբերության ոլորտի աշխատողների թիվը 2013 թվականի վերջի դրությամբ կազմել է 83.9 հազար մարդ։ Նախորդ տարվա՝ 2012 թվականի համեմատ, արդյունաբերության աշխատողների թիվն աճել է 100 հոգով։

Այդ թվում, հանքարդյունաբերության ոլորտի աշխատողների թիվը 8 հազար է, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտինը՝ 19.4 հազար, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտինը՝ 5.3 հազար։

Ամենից շատ աշխատողներ՝ 51.2 հազար հոգի, ներգրավված են մշակող արդյունաբերության ոլորտում, որոնցից շուրջ 20 հազարը՝ սննդամթերքի և խմիչքների արտադրության ոլորտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս