«Թալիբանի» զինյալներն օգնություն են առաջարկել «Իսլամական պետությանը»
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Պակիստանում «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայում ու Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին: Նրանք նաև հայտարարել են, որ պատրաստ են աջակցել համաշխարհային Իսլամական խալիֆաթի ստեղծմանը:
Թալիբները մուսուլմանների կողմից նշվող Ղուրբան բայրամ տոնի կապակցությամբ դիմել են «Իսլամական պետության» զինյալներին` հայտարարելով, որ հպարտանում են թշնամիների` ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի դեմ նրանց պայքարով:
«Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ համաշխարհային մուսուլմանական համայնքը պատրաստ է օգնել իր ուժերի հնարավորության սահմաններում: