Ուկրաինական հակամարտության ժամանակ զոհվել է 3627 մարդ. ՄԱԿ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի արևելքում հակամարտության սկսվելուց հետո զոհվել է 3627 և վիրավորվել է 8446 մարդ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի` հումանիտար հարցերով վարչության զեկույցում:
Դրանում ընդգծված է, որ կորուստների մասին այդ թվերը սեպտեմբերի 30-ի դրությամբ են: Զեկույցում նաև նշված է, որ Ուկրաինայի արևելքում մարտերը շարունակվում են` չնայած սեպտեմբերի 19-ին հրադադարի մասին հուշագիր ստորագրելուն: Առավել սուր հարձակումների են ենթարկվում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը:
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Ուկրաինայում` հակամարտության գոտում, բնակվում է 5.1 միլիոն մարդ: Ներքին տեղահանվածների թիվը կազմում է 379.059 մարդ, ևս 426.995-ը տեղափոխվել են հարևան երկրներ: