Բայդենը ներողություն է խնդրել Էրդողանից

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար և ներողություն է խնդրել իր այն խոսքերի համար, որ ահաբեկիչները, այդ թվում նաև «Իսլամական պետություն» խմբավորումն աջակցություն է ստացել Թուրքիայից:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը. «Փոխնախագահը ներողություն է խնդրել նրա համար, որ Թուրքիան կամ տարածաշրջանի մյուս դաշնակիցները նպաստել են «Իսլամական պետություն» խմբավորման և Սիրիայում մյուս ահաբեկիչների ամրապնդմանը:

ԱՄՆ-ը բարձր է գնահատում այն պարտավորությունները, որոնց «Իսլամական պետության» դեմ պայքարում ստանձնել է ողջ աշխարհը, այդ թվում նաև Թուրքիան»: Էրդողանը երեկ ԱՄՆ փոխնախագահից պահանջել է ներողություն խնդրել իր աղմկահարույց հայտարարության համար:

Տեսանյութեր

Լրահոս