Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 463 331 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458 497, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 4 834 մարդ:
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կառուցվող գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2014թ-ի երկրորդ եռամսյակում կազմել է 57.1, ինչը բարձր է կայունության միջակայքից՝ պահպանելով բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը:
Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:
Ժամը 19:00-ից Մատենադարանի հարակից տարածքից մեկնարկել է էլեկտրաէներգիյի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության երթը։ Ակցիայի մասնակիցները շարժվեցին Մաշտոցի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ. այն կշարունակվի ՀՀ կառավարության շենքի առջև:
ԼՂՀ ՊԲ-ն տարածել է տեսանյութ, որտեղ ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը, ով այժմ գտնվում է հոսպիտալում, պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ:
Ստացված օգնության 30.0%-ը կազմել են մանածագործական իրերը, 28.5%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.1%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 8.5%-ը`սարքեր և ապարատները, 8.4%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 15.5%-ը` մնացած ապրանքները:
Օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին: Հանդիպման նպատակը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով վերջին օրերի լարվածության կտրուկ աճի մասին ռազմական կցորդներին իրազեկելն էր:
2014թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել1 495 967 զբոսաշրջիկներ2 կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 17.3%:
Հաֆիզ Վելիևը և Աղամիր Աղամիրովը մեղավոր են ճանաչվել քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով` «Պետական դավաճանություն»: Վճիռը կայացրել է Բաքվի դատարանը:
Մոսկվան կբողոքարկի Եվրամիության որոշումը` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժիկովը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 31-ին հայկական կողմի հետ փոխհրաձգության արդյունքում վիրավորված զինծառայողներից մեկը օգոստոսի 1-ին մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը:
Այսօր՝ օգոստոսի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.26 դրամ։
Ադրբեջանցիներն իրենք էլ չեն հավատում սեփական ՊՆ-ին՝ հայկական կողմի կորուստների մասին։ Այդ մասին կարելի է կարծիք կազմել՝ հետևելով ադրբեջանական կայքերում հրապարակվող լուրերի տակ թողնված մեկնաբանություններին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ որ հայկական զինուժը անցած գիշեր կորուստներ չի ունեցել
«Ստրատեգիական տեսանկյունից ՌԴ-ն զինում է և Հայաստանին, և՛ Ադրբեջանին, քանի որ մենք ուզում ենք ազդեցություն ունենալ երկու կողմի վրա էլ: Մեզ ավելի հետաքրքրում է ոչ թե առանձին Հայաստանը, այլ ամբողջ Կովկասը ներառյալ Ադրբեջանը, որը ՌԴ-ի համար ստրատեգիական առումով ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող՝ սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) աճել է` կազմելով 41.6:
Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը թեժ փոխհրաձգության արդյունքում սպանվել են 8 ադրբեջանցի զինծառայողներ, այդ թվում՝ 2 սպա։
Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր:
Ս.թ. պետբյուջեի վերաբաշխմամբ և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրն այսօր 140 մլն դրամ է հատկացրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին
Գործադիրը քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Հայաստանը մոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ: «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ` այս մասին Տաջիկստանի երիտասարդ դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Բրիտանական «The Independent» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Գերմանիան և Ռուսաստանը մշակում են խաղաղության գաղտնի ծրագիր, որի նպատակը Ուկրաինայի ճգնաժամի շուրջ փոխզիջման կայացումն է:
Այսօր՝ հուլիսի 31-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.1 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը աննշան չափով՝ 0.02%-ով կամ 10 լումայով թանկացել է։
ՀՀ կառավարության կողմից այսօր ընդունված որոշումներից երեքը առնչվում է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի կիրարկմանը:
Ուկրաինայի խորհրդարանն այսօրվա նիստում չի ընդունել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Վարչապետին պաշտոնանկ անելու օգտին կողմ է քվեարկել ընդամենը 16 պատգամավոր:
Վ. Շահրամանյանի խոսքով՝ անպտղության պատճառները տարեցտարի շատանում են և՛ իրենց բովանդակությամբ, և՛ հետագայում բարդությունների առաջացման խորությամբ, քանի որ, եթե նախկինում կային անպտղության միայն մի քանի պատճառներ, ապա այսօր դրանց գումարվել են նաև ժամանակակից պայմաններն ու պատճառները
Համաձայն կնքված պայմանագրերի՝ քոլեջն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում, Ռուս-հայկական սլավոնական համալսարանում՝ երկրորդ կուրսից:
«Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում` 87-րդ տեղում:
Քանի որ ավելի քան երեք ամիս է, ինչ նոր կառավարության նախարարությունները գործում են, վարչապետը նախարարներին հանձնարարել է հանրությանը ներկայացնել իրենց կատարած աշխատանքի արդյունքն ու ծրագրերը:
Յունիբանկը «ՎԵԳԱ» խանութների ցանցի հետ համատեղ ավանդատուների համար իրականացնում է նոր ակցիա: Բանկում նոր ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդի` որպես նվեր, հանձնվում է քարտ դրամական միջոցներով` «ՎԵԳԱ» խանութներում գնումներ կատարելու համար: