«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաջորդ ամառ կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, 44-ամյա մասնագետն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն իր ընկերոջը` անգլիական ակումբի մարզական տնօրեն Չիկի Վեգիրիստայնին, ում հետ աշխատել է «Բարսելոնայում»:
Զառա Արամյանին բնակարան նվիրելու որոշմանը ավագանու 55 անդամներից կողմ է քվեարկել 54-ը՝ բացառությամբ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի: Վահրամ Սահակյանին բնակարան նվիրելու որոշմանը կողմ չի քվեարկել նաեւ նույն խմբակցությունից Ստյոպա Սաֆարյանը:
2015թ սեպտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել քաղաքացի Ռ.Գրիգորյանից առ այն, որ անհրաժեշտ բժշկական միջամտությունն ուշացնելու հետևանքով իրենց առողջ զավակը ծնվել է մահացած։
«Մարդիկ, ովքեր խոսում են «պետական մարմինների լրջության մակարդակի» մասին և փորձում են որևէ կերպ աջակցել կամ նպաստել ՀՀ զինված ուժերի և ռազմարդյունաբերական համակարգի զարգացմանը, նման արտահայտություններով ու ձևակերպումներով համագործակցության եզրեր չեն հաստատում: Նման արտահայտությունները վկայում են միայն դրանց հեղինակների անհեռատեսության և մոլուցքի մասին»:
Հոկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է արճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակներ:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (տղամարդ) նետվել է Երևանի Իսակովի պողոտայի թիվ 38/1 շենքի 7-րդ հարկից. անհրաժեշտ է օգնություն:
«Մինչև հիմա շոկային վիճակում եմ, ամաչում եմ նրա արարքի համար, որովհետև ես իրեն այդպես չեմ դաստիարակել, նա 5 տարեկան երեխա չէր, որ գնաց նման քայլի»,-ասաց Ջուլիետա Վիրաբյանը` նշելով, որ վաղուց էր կապը խզել որդու ընտանիքի հետ, որովհետեւ «իրեն նեղացրել էին»։
Արգենտինական ակումբը դադարեցրել է գումար փոխանցել ֆուտբոլիստին: «Բոկա Խունիորսի» պարտքի չափի մասին չի հաղորդվում: Ամեն դեպքում, ինչպես գրում է Football Italia-ն, արգենտինացի հարձակվողը մոտ է այն բանին, որպեսզի լքի ակումբը` պայմանագրի համաձայն գումարի չվճարման պատճառով:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.40-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Պռոշյան փողոցում վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու:
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է խորհրդային ու բելառուս գրող, լրագրող Սվետլանա Ալեքսեևիչին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեծ Բրիտանիան Բալթյան երկրներ կուղարկի իր զինվորականներին, որպեսզի ԱՄՆ-ի ու Գերմանիայի ստորաբաժանումների հետ պաշտպանի այդ երկրները «պոտենցյալ ռուսական ագրեսիայից» ու ուժեղացնի ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների պաշտպանությունը, գրում է Financial Times-ը:
Դատարանը որոշման մեջ նշել էր մի շարք քննչական և դատավարական գործողություններ, որոնք ենթակա են կատարման նախաքննության մարմնի կողմից: Դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել թիվ 17112714 քրեական գործի կարճված վարույթը վերսկսելու մասին:
«Պատահականություն էր, չնկատեցի, անցումն էի անցնում, ինքն էլ երեւի անզգույշ էր քշում: Երկու հոգու անզգուշություն, եւ վրաերթի ենթարկվեցի: Վարորդը շտապօգնություն կանչեց, հետս էր երեկ ամբողջ ընթացքում: Անհանգստանում էր, շատ լավ մարդ էր»:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) քննարկում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածությունները` Ռոյ Հոջսոնի հետ պայմանագրի չերկարաձգման դեպքում, որի ժամկետը լրանում է Եվրո-2016-ից հետո:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ նոր կարգում պարտադիր պայման է լինելու երթուղում շահագործվող 1-10 ավտոբուսի դեպքում ունենալ հաշմանդամների համար հարմարեցված մեկ ավտոբուս. «Երևան քաղաքում արդեն կան ավտոբուսներ, որոնք հարմարեցված են սակավաշարժ անձանց համար, սակայն մենք գտնում ենք, որ դա բավարար չէ և պետք է միջմարզային և ներհամայնքային երթուղիներում նույնպես լինեն այդպիսի տրանսպորտային միջոցներ»:
Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Արթուր Բաղդասարյանի որդին՝ Range Rover մակնիշի ավտոմեքենայով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Էջմիածին քաղաքում մասնակցել է քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին. Հանրապետության Նախագահն այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ ներկա է գտնվել Վ.Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը, ծաղկեփունջ դրել Սպարապետի հուշարձանին:
Amnesty International-ի երկու աշխատակիցների հոկտեմբերի 7-ին իշխանություններն արգելել են մուտք գործել Ադրբեջան: Նրանց այնուհետ արտաքսել են Բաքվի օդանավակայանից: AI-ն իր տարածած հաղորդագրության մեջ տեղի ունեցածը գնահատում է որպես նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին տեղի ունեցած խոսքի ազատության «լուրջ խախտում»:
«Ուրախ ենք դեսպանատանը հյուրընկալել անհատների մի խմբի` գիտնականների, քաղաքական փորձագետների և այլոք, որոնք հետաքրքրված են շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված կայուն, մաքուր էներգիայի քաղաքականությամբ», – նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը, ով ընդունեց խմբին 2015թ. հոկտեմբերի 6-ին:
Ըստ քաղաքագետի՝ Սիրիայի շուրջ զարգացումները կարող են օգտակար լինել Հայաստանի համար, եթե, իհարկե, հնարավոր լինի օգտվել այս իրավիճակից:
«ՆԱՏՕ-ն պատրաստ է ու ի վիճակի է պաշտպանել իր բոլոր դաշնակիցներին, ներառյալ Թուրքիային, ցանկացած սպառնալիքից»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ ռուսական ավիահարվածներն անվանելով «անհանգստության պատճառ»:
Կարծում եմ շատ արդյունավետ կլինի, եթե կազմակերպեք մի քննարկում, որին հրավիրեք նաև այդ երիտասարդների ներկայացուցիչներին ու լինի բաց և անկեղծ մտքերի փոխանակություն, որից կշահեն թե՛ Ձեր, թե՛ երիտասարդների գաղափարները: Համոզված եմ, որ նման երկխոսությունը կամրացնի քաղաքապետ-հասարակություն փոխադարձ վստահությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացմանը: Առաջնությունն անցկացվում է առաջին անգամ, միջոցառմանը մասնակցում են 9 երկրի 25 համալսարանական թիմեր:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 10.00-ին, 1983 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դանակի սպառնալիքով իրենից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և 44.000 դրամ:
Սիրիական բանակը հայտարարել է լայնամասշտաբ հարձակումների անցնելու մասին, որի նպատակն է ազատել Սիրիայի բնակավայրերն ու շրջանները, որոնք տուժել են ահաբեկչությունից:
Նախագիծը ոչ միայն չի համապատասխանում մեր ազգային-պետական շահերին, ազգային արժեհամակարգին, այլև լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության տեսանկյունից՝ ուղղված մեր երկրի ու ժողովրդի ապագային:
Ինչպես տեղեկացնում է Trend-ը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, մամլո քարտուղար Դանիել Հոլտենը հայտարարել է, թե Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է լքել մարդու իրավունքների հարցով Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խումբը։