Խորհրդարանի լրագրողական օթյակից երեկ կարելի էր հետևել, թե ինչպես են ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու նույն խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենախետ Լյուդմիլա Սարգսյանը վիճում նիստերի դահլիճում։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հայտարարել է ՀՀ ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ ըստ ամենայնի, նրանք հանգել են համաձայնության: «Հայկական վերածնունդի» հաղթանակի պարագայում Արա Աբրահամյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի:
Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, բայց ոչ թե խաղողագործների անլուծելի դարձած հարցով, այլ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու մարզային գերակայություններն են քննարկվել։ Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը հատուկ կենտրոնացել է Գյումրի քաղաքի խնդիրների վրա, բայց մարզկենտրոնի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցությանը հրավիրված չի եղել։
Ճապոնական Sharp ընկերությունն ստեղծել է անսովոր սմարթֆոն, որն ստացել է ռոբոտի տեսք:
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումն է անցկացնելու՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով Ֆրանսիայի ազգային ընտրանու հետ:
Մայր Թերեզային համարում են աշխարհի ամենաազդեցիկ կինը, իսկ նրա կյանքը՝ 20-րդ դարի մեծագույն իրադարձությունը: Փոքրամարմին, նուրբ միանձնուհու ձեռքբերումներն իսկապես ապշեցնում են, իսկ նրա անձը բացառիկ է՝ ողջ մարդկության համար ունեցած իր նշանակությամբ:
Պարզաբանում է Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Բժիշկներն սովորաբար պնդում են, որ օրգանիզմում կուտակված ճարպերի մեղավորներն աղիներն են, քանի որ հենց այդ ճարպերն են, որ թույլ են տալիս օրգանիզմից դուրս բերել ավելորդությունները:
Արտաքին պարտքի մեծությունը 2016 թվականի վերջին կկազմի 4 միլիարդ 818 միլիոն դոլար։ Դա 329 միլիոն դոլարով գերազանցում է 2015 թվականի սպասողական ցուցանիշը։
Առաջին հայացքից իրար հետ այնքան էլ կապ չունեցող իրադարձությունները Հայաստանի համար ունեն մեկ ընդհանրություն, որը մեկ արտահայտությամբ կարելի է բնորոշել՝ որպես բացառիկ հնարավորություն: Արևմուտքի հետ ձեռք բերված պատմական համաձայնությունից հետո Իրանի տնտեսությունը և, ոչ միայն՝ տնտեսությունը, արմատական փոփոխությունների է ենթարկվելու:
Ես իմ մասնագիտական գործունեության ընթացքում ավելի շատ հանդես եմ եկել ողբերգություններում, դրամաներում, մարդկային լուրջ ու ծանր փոխհարաբերություններում, բայց իհարկե, այս հումորային կերպարը ինձ համար առաջինը չէր, քանի որ ես հանդես եմ եկել մի քանի կատագերկական գեղարվեստական ֆիլմերում («Փեսացուն կրկեսից», «Տաքսի էլի լավա», «Սկոտչ եւ վիսկի», «Հյուսիս-հարավ»), բայց այնուամենայնիվ, սերիալային ձեւաչափում, երբ հեռուստադիտողը ամենը օր ինձ կարող է տեսնել հումրային կերպարում, սա, ինչ խոսք, առաջինն էր:
Մատաղը ոչ զոհ է, և ոչ էլ՝ զոհաբերություն։ Այն կապ չունի ոչ հրեական, և ոչ էլ՝ հեթանոսական զոհաբերությունների հետ։ Մարդկության մեղքերի համար Հիսուս Ինքը զոհաբերվեց, և դրանից հետո զոհ մատուցելն այլևս անիմաստ է: Իրականում մատաղը պիտի արվի աղքատներին ու կարիքավորներին բաժանելու համար:
Հայկական համայնքների ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ կոչ անելով ԴԱԻՇ-ը ճանաչել ահաբեկչական խմբավորում ու քսենոֆոբիա չառաջացնել զինյալների անվանման պատճառով:
Հունաստանի կառավարությունը մտադիր է բարձրացնել թանգարանների ու հնագիտական հուշարձանների այցելությունների տոմսերի գները, որպեսզի ավելացնի բյուջեի եկամուտները, գրում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հունաստանի մշակույթի նախարար Արիստիդիս Բալտասին:
ՖԻՖԱ-ի բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչ Զոխրե Խառատյանը հերքել է, որ Իրանի ֆուտբոլի կանանց ազգային թիմում տղամարդիկ կան:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչը հայտարարել է, որ «Չելսիի» ներկայիս ֆուտբոլիստներն արդեն ի վիճակի չեն պորտուգալացուն տալ այն, ինչ նա պահանջում է:
Ուժեղացված ծառայություն հանրապետության ավտոճանապարհներին: Հերթական ստուգայցի արդյունքները
Մի քանի ամիս առաջ Գյումրու Գ.Նժդեհ փողոցի կանգառներից մեկի (նախկին տեքստիլ կոմբինատի դիմաց) տեղը փոխվեց. այն տեղադրվեց նույն ուղղությամբ, սակայն նախկինի համեմատ մոտ 100 մետր հեռավորությամբ:
Իսպանացին հարթեցրել է անկյունները, որոնք առաջացել էին Բենզեմայի արտահայտություններից հետո:
Մայիսի 25-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանությա Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և նույն թվականին ծնված Կարինա Գ.-ն, ովքեր հայտարարել էին, որ ծեծի են ենթարկվել:
Sport.es-ը հայտնում է, որ Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարող է և ցանկություն ունի կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:
Բացահայտումներ Գյումրիում. երեքուկես միլիոնի ոսկեղենի գողություն և թմրամիջոցների նոր խմբաքանակի հայտնաբերում
Անհրաժեշտ է բուժական մերսման խյուս պատրաստել, որի համար Ձեզանից կպահանջվի բուսական յուղ և մանր աղ (կարող եք ծովի աղ վերցնել):
Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «հեմոռոգիկ շոկ, արտաքին և ներքին արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, որովայնի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ քաղաքի ավտոկայանի մոտից շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ:
Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կսկսվեն 2022-2025 թթ.: Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) քարտուղար Սայեդ Մուհամմադ Հուսեյն Ադելին։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Էստոնական փողոցի աղբարկղի մոտ զենք է թողնում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ մղվող Ռուսաստանի Դաշնության օպերացիան քայլ է, որը տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ:
Քաղաքացի Նունե Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 5-ին իր բնակարանից ոսկյա զարդեր գողանալու վերաբերյալ հաղորդում տալու կապակցությամբ գնացել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողները սկսել են անհարկի գոռգոռալ իր վրա՝ անտեսելով հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ իր պահանջը:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ղրիմից հետո Ռուսաստանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք իրեն են պատկանել մինչև 1917 թվականի հեղափոխությունը, հայտնում է «Ղրիմինֆորմը»: