«Օրինակ, 1994 թվականին կիսաալկաշ բանասերներն էին հիմնականում լրագրողները, բայց այժմ կան ժուռնալիստիկայի ֆակուլտետներ, շատ մասնագիտացվել է ուսուցումը: Ուրիշ բան, որ խմբագիրները հաճախ սխալ են կողմնորոշում այդ երիտասարդներին»:
Հատկանշական է, որ Սամվել Ալեքսյանյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ Սամ-Սեր Գրուպը, 2.3 միլիարդ դրամով նվազեցրել է հարկերը՝ 4 միլիարդ դրամից հասցնելով 1.6 միլիարդի։ Արդյունքում, Սամ-Սեր Գրուպը 9-րդ հորիզոնականից նահանջել է 32-րդ հորիզոնական։
«Տեղին-անտեղի քրիստոնեությամբ պարծեցող ու ոգեշնչվող, հստակ պարբերականությամբ եկեղեցիներ հաճախող զառամյալներս իսպառ մոռացել ենք կարծես, որ ՆԵՐՈՒՄՆ է քրիստոնեության իմաստը»
Քրեական հեղինակությունների հետ է եղել նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալիյ Բորտը։ Գործակալության տեղեկություններով՝ վերջինիս որդու կնքահայրը Պիչուգան է։
Ծանուցումը փոստով առաքելու համար վճարելու է բնակիչ-բաժանորդը, իսկ ծանուցումն էլեկտրոնային փոստով իրականացվելու է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվելու է վճարման փաստաթղթում առանձին տողով և ավելացվելու է ծախսված բնական գազի արժեքին:
Օրերս Մայամիում ավարտվել է լողազգեստների ցուցադրության շաբաթը: Ըստ կայքի՝ բացի էլեգանտ և հարմարավետ լողազգեստներից՝ ցուցադրվել են նաև այնպիսի լողազգեստներ, որոնք առաջացնում են մի շարք հարցեր՝ որտե՞ղ հագնել այն, ինչպե՞ս արևայրուք ընդունել այդ լողազգեստով, ինչպե՞ս լողալ դրանք կրելով:
Որպես ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում դատված չի եղել, մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին, պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով, «Արիության» մեդալով, «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, պատվոգրերով և շնորհակալագրերով, նրա խնամքին են գտնվում մինչև տասնչորս տարեկան երեք երեխաները:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և քաղաքապետարանի մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.25-ին, մարվել՝ 17.51-ին:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ափի վրա ընկել է մեկ շարժիչ ունեցող Piper Cherokee ինքնաթիռը: Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, տեղեկան ինքնակառավարման մարմինները հայտնել են, որ ավիավթարի արդյունքում մահացել է մի տղամարդ, ով զբոսնելիս է եղել ափին: Վիրավորվել է նրա դուստրը, ով հոսպիտալացվել է: Բժիշկներն աղջկա վիճակը ծանր են գնահատում: Ինքնաթիռի մեջ եղել է երկու անձ՝օդաչուն և մեկ ուղևոր, ովքեր չեն տուժել:
Հուլիսի 28-ին, ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ ՌԴ սահմանապահ զորքերի 14-րդ ուղեկալի տարածքում (Աղին գյուղի մոտակայք), Ախուրյանի ջրամբարում, ջրահեղձվել է քաղաքացի:
«Ինքնաթիռի այդ սարսափելի կործանումից հետո Եվրամիությանը պարզապես անհրաժեշտ է ավելի խիստ լինել Վլադիմիր Պուտինի հանդեպ»,- ավելացրել է Քլեգը:
Նախագահը բարեգործական կազմակերպությունների օգնությամբ ընտրել է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող 10 ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի 537-ական եվրո գումար:
Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը հաստատում է լուրն այն մասին, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանագծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով կրակել են նաև կազմակերպության ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրած վնասների մասին մանրամասներ կազմակերպությունը չի հաղորդում։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ծրագրում է պաշտոնական այցով ժամանել Հայաստան` քննարկելու տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները: Այս մասին իրանական «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
«Ղրիմը Ռուսաստանի մասն է: Ղրիմի հարցով որևէ բանակցություն որևէ մեկի հետ չի եղել, չկա և չի կարող լինել»,- «ИТАР-ТАСС»-ի հաղորդմամբ` այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Քրեական գործին ներգրավվել են նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
«Այս պահին խնդիր ունենք ոռոգման ջրի հետ կապված: Ոռոգման ջուր չունենք արդեն 20-25 տարուց ավելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը՝ խոսելով գյուղում առկա ամենամեծ խնդիրների մասին:
Մարդիկ պետք է հասկանան, որ ատամի վրա հայտնվող նույնիսկ չնչին խոռոչը հետագայում մեծ խնդիրներ է առաջացնելու և հարկավոր է խնդիրը լուծել հենց սկզբից
«Այո, նա երբեմն «հարմար» չէ, և միշտ՝ ոչ հարմարվող, խենթության ու ազատության իր անչափությամբ: Բայց հիշենք, թե այդ աներևակայելի խենթությունը ինչքա՜ն գեղեցիկ առիթներ է պարգևել մեզ»
«Մեր թերթը ստիպում է մարդկանց մտածել, իսկ դա լինում է այն դեպքում, երբ դու ես մտածում, այսինքն՝ դու մտածում ես, ու ստիպում ես մարդկանց մտածել»,- ասում է Արամ Աբրահամյանը
Այս մասին է վկայել բրյուսելյան Bruegel հետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտությունը:
Մոլդովայի հյուսիսային շրջանների ֆերմերները երեկ կես ժամով փակել են Ատակի-Մոգիլյով-Պոդոլսկի ավտոմայրուղին:
Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ-ը:
Թերթն այս հարցում վկայակոչում է նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:
Նա ընդգծել է, որ դա պետք է դառնա Ռուսաստանի դեմ ԵՄ-ի` ավելի կոշտ պատժամիջոցների մի մասը:
Ֆիլիպինների բնակչության ավելի քան 25 տոկոսը գտնվում է աղքատության շեմին:
Պետության ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն ընտրվել է կուսակցության նախագահ:
ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է Փհենյանից գնել հրթիռներ ու կապի սարքեր, որոնք հնարավորություն կտան դիմակայել Իսրայելի հարձակմանը:
Ընդհանուր առմամբ, 1996 թվականին պրոֆեսիոնալ բռնցքամարտ գալուց հետո նա ռինգում վաստակել է 400 միլիոն դոլար։
Կառավարության նոր կազմը հավանության է արժանացրել 89 պատգամավոր: