«ԴիջիԹեք 2015» 11-րդ ամենամյա ցուցահանդեսին այս տարի մասնակցում էին ռոբոտաշինական մի շարք խմբակներ, այդ թվում՝ Վեդու թիմը: Թիմը՝ խմբավար Օրբել Խաչատրյանի ղեկավարությամբ, ստեղծել է մի այնպիսի ռոբոտ, որը կարող է օգտագործվել ՀՀ Զինված ուժերում՝ օգնելով հայ զինվորներին։
«ԴիջիԹեք 2015» տեխնոլոգիական 11-րդ ամենամյա ցուցահանդեսին, ծրագրավորող ընկերությունների կողքին, իրենց աշխատանքները ներկայացրեցին նաև դպրոցահասակ երեխաները: Մխիթար Սեբաստացի կրթահամալրի սաները գույները տարբերող խաղ-ռոբոտ են ստեղծել, որը միջին դպրոցում սովորողների ինժեներատեխնիկական ստողծագործության դասընթացի արդյունքն է: Կրթահամալիրն այս տարի ներկայանում էր միանգամից երկու ծրագրով:
Ռուսական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի բազայում տեղակայված տանկերն ու զրահատեխնիկան: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Մոսկվան պատրաստ է կոնտակտներ հաստատել Սիրիայի ազատ բանակի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ամերիաբանկը հեռահար բազմաֆունկցիոնալ ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիր կնքեց CR2 իռլանդական ընկերության հետ:
Պատգամավորը այսօր գիշերը վերադարձել էր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից հատուկ քվեարկությանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում են կուսակցության գրասենյակից:
«Ես շոկի մեջ եմ: Մենք առաջին հորիզոնականում էինք, հաղթել էինք վերջին 4 խաղերում և պետք է պահպանեինք մեր դիրքը: Ես այսպիսի բան չէի սպասում: Դժվար է բացատրել այդպիսի պարտության պատճառները, մեզ պետք է գտնել դրանք»,- ասել է Վան Գալը:
«ԴիջիԹեք 2015» 11-րդ ամենամյա ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվն այս տարի աճել է շուրջ 70 տոկոսով: Անցած 3 օրերի ընթացքում տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրվողները բացառիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու շուրջ 170 առաջատար ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին և առաջարկներին:
ԴԱԻՇ-ի, «Ջեբխատ ան-Նուսրայի» ու «Ջեյշ ալ-Յարմուկ» խմբավորումների ավելի քան 3 հազար զինյալ է Սիրիայից փախել Հորդանան՝ վախենալով սիրիական բանակի հարձակումից, RIA Novosti-ն հայտնել է ռազմական աղբյուրը:
Մեծ է Հովհաննես Զանազանյանի ավանդը մեր ֆուտբոլի փառահեղ հաղթանակներում, մեր ժողովրդի սիրելի «Արարատի» վերելքներում, և պատահական չէ, որ Հովհաննես Զանազանյանի անվան հետ է զուգակցվում «Արարատի» լեգենդար ավագ տիտղոսը՝ շնորհված ժողովրդի կողմից: Նրա ֆուտբոլը ոգևորության, երջանկության և հպարտության բազում պահեր է պարգևել մեր երկրին և մեր ժողովրդին:
ՀՀ սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններն ընդգրկում են հարցերի լայն շրջանակ, և բացի 1-ից և 2-րդ հոդվածներից մյուս բոլոր հոդվածներում կլինեն փոփոխություններ, ինչը հիմք է տալիս փոփոխությունների առաջարկն ավելի շուտ որակել որպես նոր սահմանադրություն, քան փոփոխություն:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ սրահում գտնվող երկու անձինք մահացել են:
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Իռլանդիայի, Ճապոնիայի ու Չինաստանի գիտնականները, հայտնում է ntv.ru-ն:
Շվեդիայում մեկնարկել է «Նոբելյանական շաբաթը», որի շրջանակում այսօր մայրաքաղաք Ստոկհոլմում կհայտարարվի առաջին մրցանակի հաղթողների անունները ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտում:
Հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպվեց Digitec-expo 2015-ի 11-րդ ամենամյա ցուցահանդեսը, որն իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Digitec-expo-ն այս տարի բացառիկ էր և՛ մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ, և՛ քանակով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Digitec-Expo 2015 ցուցահանդեսին gg Taxi-ն ներկայացնում էր իր նորությունները. շուտով հասանելի կլինեն բոլորովին նոր iOS և Android հավելվածները, իսկ մինչ այդ կարող եք ներբեռնել առկա տարբերակները: 168.am-ի հետ զրույցում gg Taxi-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանն ասաց, որ պլանավորում են, որպես հայկական ծրագիր՝ ggTaxi-ն տարածել տարբեր երկրներում:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին, ով ադրբեջանական կողմի մոտ է հայտնվել մարտի 22-ին:
PicsArt առաջատար բազմաֆունկցիոնալ լուսանկարների խմբագրման և նկարչական հավելվածն ու սոցիալական ցանցն իր տաղավարն ուներ Digitec-Expo2015-ում, որտեղ մարդկանց հսկայական հերթ էր գոյացել: Հիշեցնենք, որ Picsart հայկական ֆոտոխմբագրիչ հավելվածն իր եկամտաբերությամբ և ավելի քան 200 միլիոն օգտատերերով կարողացել է հայտնվել ներդրող ընկերությունների ուշադրության կենտրոնում:
Քիչ առաջ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուր Ղազարյանի գործով դատավճիռը:
Zangi հավելվածն արդեն թույլ է տալիս ուղարկել հայատառ, հայկական կոնտեքստով ստիկերներ: Digitec-expo 2015 ցուցահանդեսի շրջանակներում մասնակիցներին տրվում էր հայատառ ստիկերներն անվճար ուղարկելու հնարավորություն: 168.am-ի հետ զրույցում «Զանգի Թեքնոլոջիսի» տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ներկայացրեց հավելվածի ստեղծման պատմությունն ու հավելվածում կատարված փոփոխությունները:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դեմ է սահմանադրության փոփոխությանը և մասնակցելու է այն գործընթացներին, որոնք կանխելու են հանրաքվեն, միաժամանակ օգտագործելով ընձեռնված հնարավորությունը և հարմար պահը` նախաձեռնելով վարչախմբի հեռացումը:
Նույն օրը, ժամը 18.50-ին, ուղևորներից մեկը` 1988 թ. ծնված Լիանա Ավագյանը, հիվանդանոցում մահացել է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը: Նրա խոսքով՝ Մոսկվան հարվածներ չի հասցնում ԴԱԻՇ-ի ջիհադիստներին, այլ ընդամենն օգնում է «մսագործ Ասադին»:
Մեկնարկել է ԱԺ քառօրյա նստաշրջանը: Այսօր տեղի է ունենալու սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունը:
Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Իր փայլուն նվաճումներով նա իսկապես փառավոր էջեր է շնորհել մեր սպորտի պատմությանը: Հանրային խորհրդում Հովհաննես Զանազանյանի ներկայությունն ու նրա անկեղծ, շիտակ դիրքորոշումները մշտապես եղել են դրական ազդակ խորհրդի գործունեության համար:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1989 թ. ծնված Էդմոնդ Խ.-ն, ով 2014 թ. օգոստոսի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպանություն է գործել` նետվելով Կիևյան կամրջից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Ռուսաստանին իր երկրի օդային տարածքը խախտելու մեջ:
Այսօր Ազգային Ժողովում տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունը: