Բաժիններ՝

Մահվան ելքով պատահար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. կա 2 զոհ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը, ինչի հետևանքով ուղևորը` 1997 թ. ծնված Վազգեն Ավագյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը և մյուս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 18.50-ին, ուղևորներից մեկը` 1988 թ. ծնված Լիանա Ավագյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս