Ողբերգական ավտովթար. վարորդը և ուղևորն այրվել են

Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ սրահում գտնվող երկու անձինք մահացել են:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է մահացածների ինքնությունը. 1984 թ. ծնված Արթուր Գինոսյան և 1987 թ. ծնված Ժիրայր Կարապետյան: Ավտոմեքենան վարել էր վերջինս:

Կատարվում է քննություն:

 

Տեսանյութեր

Լրահոս