Բաժիններ՝

Դա «Մանչեսթեր Յունայթեդի»՝ իմ ղեկավարությամբ անցկացրած ամենավատ խաղն էր. Լուի Վան Գալ

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը շոկի մեջ է «Արսենալից» կրած պարտությունից: «Հնարավոր չի հաղթել, եթե այդպես ես սկսում խաղը: Մենք պարտվում էինք յուրաքանչյուր մենամարտում, պրեսինգի չէինք ենթարկում նրանց կիսապաշտպաններին: Նրանք կարող են ֆուտբոլ խաղալ, նրանք ֆանտաստիկ թիմ ունեն, և նրանց դժվար է հաղթել, եթե ազատ տարածություն ես տալիս:

Սա «Մանչեսթեր Յունայթեդի»՝ իմ ղեկավարությամբ անցկացրած ամենավատ խաղն է: Ես իմ ֆուտբոլիստներին երբեք այդպիսին չէի տեսել: Այդ հարցը ես նրան կտամ: Հիմա չի կարելի որոշել, թե բանն ինչումն է. չափից շատ են էմոցիաները, և ես էմոցիոնալ եմ: Ես ոչինչ անել չեմ կարող: Երբ դա կատարվում է մեկ ֆուտբոլիստի հետ, ես կարող եմ միջոցներ ձեռնարկել: Բայց թիմի կեսից ավելին չկարողացան կատարել այն, ինչի մասին մենք պայմանավորվել էինք` կազմելով այս խաղի պլանը:

Ես շոկի մեջ եմ: Մենք առաջին հորիզոնականում էինք, հաղթել էինք վերջին 4 խաղերում և պետք է պահպանեինք մեր դիրքը: Ես այսպիսի բան չէի սպասում: Դժվար է բացատրել այդպիսի պարտության պատճառները, մեզ պետք է գտնել դրանք»,- ասել է Վան Գալը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս պարտվեց «Արսենալին» 0:3 հաշվով և մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ տեղը` առաջ թողնելով «Արսենալին» և «Մանչեսթեր Սիթիին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս