
«Հայկական սպորտը մեծ կորուստ կրեց». Վազգեն Մանուկյան

Հայկական սպորտը մեծ կորուստ կրեց: Կյանքից հեռացավ ֆուտբոլի լեգենդ, «Արարատ 73»-ի ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Զանազանյանը: Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Իր փայլուն նվաճումներով նա իսկապես փառավոր էջեր է շնորհել մեր սպորտի պատմությանը: Հանրային խորհրդում Հովհաննես Զանազանյանի ներկայությունն ու նրա անկեղծ, շիտակ դիրքորոշումները մշտապես եղել են դրական ազդակ խորհրդի գործունեության համար:
ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին, մերձավորներին, նրա բոլոր երկրպագուներին:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան